Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ Ֆրանսիայի Սենատում քվեարկության դրվեց ԱՀ-ի ճանաչմանն ուղղված բանաձևը: Երկար քննարկումներից ելույթներից հետո բանաձևը դրվեց քվեարկության եւ ստացվեց հետեւյալ պատկերը. 336 հոգի մասնակցեց քվեարկությանը, որից ընդունման համար կողմ քվեարկեց 306 հոգի,

1 հոգի ձեռնպահ, մնացածը՝ դեմ: Բանաձևի քվեարկությունից հետո երկար ժամանակ ծափահարությունները չէին դադարում: Այս քվեարկությունից հետո բանաձևը պիտի քննարկվի նաև Ֆրանսիայի խորհրդարանում, եթե ընդունվի նաև նրանց կողմից,
ապա պետք է ստորագրի նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը: Հիշեցնենք, որ բանաձևը ստորագրել
էին Սենատի 1-ին ամենախոշոր 5 քաղաքական խմբակցությունների նախագահները, ինչը խորհրդանշում է Ֆրանսիայի Սենատում Արցախի անկախության մասին համնընդհանուր միաձայնությունը Ֆրանսիայի ԱԺ-ն այսօր՝ Արցախի Հանրապետության ճանաչման մասին Ֆրանսիայի Սենատի ընդունած

պատմական որոշումից մեկ շաբաթ հետո, 188 կողմ և 3 դեմ ձայնով ընդունել է բանաձև, որում ընդգծվում է ԼՂ-ի ճանաչման հրատապ անհրաժեշտությունը։ Բանաձևում նաև արձանագրվում են Ադրբեջանի կողմից ռш զմական ճանապարհով խաղաղության գործընթացը ձախողելու ու ԼՂ-ում Թուրքիայի աջակցությամբ ահшբե կչական խմբավորումների վш րձկանների տեղակայման փաստերը։