Իշխանությունում մի տղամարդ չկա՞, որ կանգնի և բացատրի, թե ինչ է կատարվում. կփորձեմ բացատրել: Ալիևին պետք է ավելի թուլացնել հայկական կողմին, որպեսզի… Արմեն Մարտիրոսյանի գրառումը

Արմեն Մարտիրոսյանը գրել է. Իշխանության մեջ մի տղամարդ չկա՞, որ կանգնի և բացատրի, թե ինչ է կատարվում, ինչի արդյունքում է քաոս և պանիկա:
Սա իմ պետությունն է՝ ես կփորձեմ բացատրել: Հավելյալ տեղեկությունների չեմ տիրապետում ու ասածս հիմնված է լոկ հնում ունեցած

գիտելիքների և տրամաբանական դատողությունների վրա: Բայց մինչ այդ երկու խոսք պանիկայի պատճառների մասին: Մեր հանրության մեծ մասը պա տերազմից առաջ չի եղել Արցախում, չի եղել գրա վված տարածքներում, չի եղել Սյունիքում, Վայոց ձորում: Իսկ ֆեյսբուքում պանիկայի մեջ ընկնողների մի

ստվար զանգված չի բնակվում Հայաստանում: Մյուս խնդիրը կրթական է: Մերոնք դպրոցում չեն ուսումնասիրել աշխարհագրություն, իսկ պատմությունն և գրականությունը ուսումնասիրել են ըստ դաշնակների դասագրքերի ու հեղինակների: Այժմ անցնեմ բուն թեմային: Ես կարծում եմ, որ տեղի է ունենում հետևյալը. Ադրբեջանի հանրապետության միջազգայնորեն ճանաչված սահմաններից

մեր զորքերը դուրս են բերվում: Եթե Սյունիքի կամ ուրիշ մարզի որևիցե գյուղ այս տարիների ընթացքում մեծացել է և տարածվել Ադրբեջանի հողում, ապա կամ պետք է այդ տներից տվյալ մարդիկ դուրս գան կամ Ադրբեջանի հետ բանակցություններում հայկական կողմը պետք է խնդրի, որ տարածքները փոխանակվեն ու դիմացը առաբել մեծ տարածք տա:

Այն, որ Կապանի օդանավակայանը շատ մոտ է սահմանին, ի՞նչ խնդիր կա: Զվարթնոցն էլ մոտ է Թուրքիայի սահմանին ու ի՞նչ: Ընդհա րումների մասին: Մի օրում խաղաղություն հնարավոր չէ: 2 կողմն էլ պետք է ձգտի, որ նոր զп հեր չլինեն: Սակայն ներկա պահին Ալիևին պետք է առավել թուլացնել հայկական կողմին, որ բանակցելիս առավել լավ դիրք ունենա: Եվ նա անում է սшդ րանքներ, ստեղծում է իրեն

հարմար լուր, գցում է եթեր, մենք դա սկզբից տարածում ենք, այնուհետև ստեղծում պանիկա, պահանջում, որ մեր չինովնիկը մի բան ասի այդ նեն գափոխված տեղեկության վերաբերյալ, ու պաշտոնյայի պատասխանը մենք համեմատում ենք Ալիևի սարքածի հետ, ստանում տարբերություններ, բռնում Ալիևի կողմը և ոտնատակ գցում մեր կողմին: Ալիևը հասնում է իր առջև դրած նպատակին: Ինչ եմ խնդրում: Վերցրեք Սովետի ժամանակվա որևիցե քարտեզ, նայեք՝ նոր սկսեք դառնալ զե նք Ադրբեջանի ձեռքում ընդդեմ Հայաստանի:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *