ՈւՇԱԴՐՈւԹՅՈւՆ. Հայ-վրացական սահմանով ուղևորափոխադրումը վերականգնվել է… Գործող պայմանները հետևյալն են…

Պետական եկամուտների կոմիտեի Արևելյան մաքսատուն-վարչության Բագրատաշենի մաքսակետում հունիսի մեկից աշխույժ եռուզեռ է. կանոնավոր բեռնափոխադրումներին զուգահեռ վերականգնվել է նաև ուղևորափոխադրումների հոսքը: Վրաստանը օտարերկրյա քաղաքացիների համար բացել է ցամաքային

սահմանները, որոնք կորոնավի րուսի համավարակի պատճառով փակվել էին 2020 թ-ի մարտից: Ըստ ՊԵԿ Արևելյան մաքսատուն-վարչության Բագրատաշենի մաքսային-կետ բաժնի պետի ժ/պ Հայկ Ավետիսյանի՝ Բագրատաշենի մաքսակետը առավոտյան ժամը տասից սկսել է սպասարկել
ՀՀ-ից Վրաստան մեկնող և հակառակ ուղղությամբ ժամանող քաղաքացիներին:

Ուղևորների հոսքի ավելացման դեպքում մաքսակետը պատրաստ է քսանչորսժամյա ռեժիմով, պատշաճ մակարդակով իրականացնել օրենքով վերապահված մաքսային գործառույթները` մատուցելով որակյալ ու արագ սպասարկում: Նշենք, որ Վրաստան ժամանող օտարերկրյա քաղաքացիները սահմանը հատելուց առաջ պետք է առցանց դիմում ներկայացնեն: Իսկ երկիր մուտք գործել հնարավոր կլինի՝ լիարժեք պատվաստման (2 դեղաչափ) փաստաթղթի ու միաժամանակ PCR թեստի

բացասական պատասխանի առկայության պարագայում կամ միայն վերջին յոթանասուներկու ժամվա ընթացքում
արված PCR թեստի բացասական պատասխանով: Այս դեպքում, սակայն, քաղաքացիները ստիպված կլինեն ևս 1 թեստ հանձնել արդեն Վրաստանում՝ երկիր մուտք գործելուց հետո 72 ժամվա ընթացքում:
Բագրատաշենի մաքսակետում հունիսի մեկին սպասարկվել է շուրջ 220 քաղաքացի: Հայ-վրացական սահմանով քաղաքացիների տեղաշարժը իրականացվում է նաև Բավրայի մաքսակետով: Անցակետերը բաց են

յուրաքանչյուր օր՝ ժամը 10։00-ից մինչև 20։00-ն։ Պետական եկամուտների կոմիտեն հիշեցնում է քաղաքացիներին, որ թուրքական ծագման ապրանքների ժամանակավոր ներմուծման արգ ելքը տարածվում է ոչ միայն իրավաբանական, այլև ՀՀ ժամանող ֆիզիկական անձանց անձնական օգտագործման ապրանքների նկատմամբ: «ՀՀ ժամանող քաղաքացիներին հորդորում ենք իրենց ուղեբեռներում չունենալ թուրքական ծագման անձնական օգտագործման ապրանքներ և զերծ մնալ արգելված ապրանքների

ներմուծումից` հետագայում խնդիրներից խուսափելու նպատակով»,- նշում է Հայկ Ավետիսյանը: Բագրատաշենի մաքսակետում անդրադարձել են նաև օտարերկրյա, այդ թվում՝ թուրքական համարանիշերով բեռնատար տրանսպորտային միջոցների ՀՀ մուտքի խնդրին, ընդգծելով, որ մաքսային մարմինն իր լիազորությունների շրջանակում իրականացնում է խիստ վերահսկողություն: Հայկ Ավետիսյանի վստահեցմամբ՝ օտարերկրյա, այդ թվում թուրքական բեռնատարներով

ապրանքների ներկրման պարագայում մաքսային մարմինը հետևում է բացառապես տրանսպորտային միջոցներում առկա ապրանքների մաքսային ընթացակարգի պատշաճ իրականացման ընթացքին. «Իսկ տրանսպորտային միջոցի ու այն տնօրինող անձի սահմանահատումների հետ կապված սահմանափակումների հարցը ՊԵԿ տիրույթից դուրս է, և ըստ էության, չկան այդպիսի սահմանափակումներ: Թուրքական բեռնատարներով, օրինակ, կարող են միջազգային բեռնափոխադրումներ իրականացվել, ու բացարձակ պարտադիր չէ, որ այդ

ներմուծումը լինի հենց Թուրքիայից, այն կարող է լինել ցանկացած այլ պետությունից»: Մաքսակետում օր օրի ավելանում է բեռնատար տրանսպորտային միջոցների հոսքը: 2021թվականի հունվար-մայիս ամիսներին մաքսակետով սահմանը հատել է առավել քան յոթանասուն հազար բեռնատար, թողունակությունը ամսական միջինը կազմել է մոտ տասնհինգ հազար մեքենա:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *