Այսօր Սուրեն Պապիկյանի մեքենան հш րվածել է դիմացից ընթացող ավտոմեքենային․.. Տասնմեկ տարեկան երեխան մեքենայից դուրս է ընկել․.. ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
168.am-ը գրել է․ «Այսօր Վայոց ձորի մարզից Երևան գալու ճանապարհին,

168.am-ի տեղեկություններով, տարածքային կառավարման նախարար Սուրեն Պապիկյանի Toyota Land crauser մակնիշի 36 RO 720 օպերատիվ պետհամարանիշներով մեքենան բարձր արագությամբ ընթանալիս Արարատի մարզի Սուրենավան գյուղի մոտ հш րվածել է դիմացից
ընթացող Նիվա մակնիշի ավտոմեքենային։ Վթш րի հետևանքով մեքենայի մեջ գտնվող 11 տարեկան երեխան, մեր տեղեկություններով, մեքենայից դուրս է ընկել և հայտնվել բավականին հեռու։ Ներկա պահին երեխայի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր։ Սուրեն Պապիկյանի

օգնականները արագ հանել են մեքենայի պետհամարանիշները։ Իշխանություններն ամեն բան անում են դեպքը թաքցնելու համար։ Ի դեպ Սուրեն Պապիկյանը գտվել է մեքենայի մեջ։ Հատկանշական է, որ пս տիկանության կայքում դեպքի մասին տեղեկատվությունը ներկայացված է, սակայն բնականաբար, գրված չէ, թե ովքեր են գործող անձինք»։