Երեկ գրել էի՝ Քոչարյանին ձայն չի տա իսկական հավատացյալը: Կարծես սիրտս բան էր հուշել. այսօր իմանում եմ, որ երեկ Գյումրու ,,Յոթ վերք՛՛ եկեղեցիում տեղի է ունեցել ՀԵՏԵՎՅԱԼԸ… Համլետ Օծունեցի

Համլետ Օծունեցին ֆեյսբուքյան իր էջում գրել է. Երեկ գրել էի, որ իսկական հավատացյալը Ռոբերտ Քոչարյանին ձայն չի տա: Կարծես սիրտս բան էր հուշել. էսօր տեղեկանում եմ, որ երեկ Գյումրու ,,Յոթ վերք՛՛ եկեղեցիում փառքով ու պատվով ընդունել են ժողովրդին ժ եխ,

անմակարդակ, անգրագետ ու այլ արհամարհական խոսքերով վիրшվ որողների շեֆին: Նրան, ով կաթողիկոսի երեսին ծիծաղել է աջը համբուրելու համար պարզելու վրա և ուսին թփթփացրել, թե՝ այ հարիֆ, դու ով ես, որ ես էլ քո ձեռը պաչեմ: Ծաղկաձորում մի սփյուռքահայ

պատանի ասել է, թե պարոն Քոչարյան, ձեզ հիշում եմ, մեր քաղաք դուք եկել էիք կաթողիկոսի հետ: Ծիծաղել է ու ասել՝ էդ ինքն էր ինձ հետ եկել ձեր քաղաք: Շուշիի եկեղեցու վերաբացմանը չի գնացել, ասել է, թե ես խո տերտեր չեմ, որ պատարագի մասնակցեմ: Եվ այլն, և այլն: Ապա ինչո՞ւ են եկեղեցականները նրան մեծարում: Քանզի նա չի ասում՝ ինչո՞ւ եք թш լանում

պետությունը, ինչո՞ւ եք ձեր հոտին հիմարի տեղ դնում, ինչո՞ւ եք դուք վերացրել թեմական խորհուրդները… Իսկ խորհուրդները վերացրել են, որ մոմի բիզնեսը անվերահսկելի լինի, որ մանկական այգին յուրացնեն, որ մանկապարտեզներում ու դպրոցներում ապօրինի եկեղեցիական արարողություններ անցկացնեն…

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *