Նաիրի Հոխիկյանը գրել է.
Նոր փաստեր․ Մի՛ հш յհոյեք Ալեքսանդր Լապշինին, որ նա հրաժարվում է իր իսկ ասած խոսքերից։ Ես պш տերազմից առաջ ու պш տերազմից հետո՝ ութ ամիս շարունակ նրան համոզում էի խոսել 1-ին դեմքով ու պատմել ամեն

ինչ, սակայն հասկացա, որ վш խը մեծ դերակատար է։ Չմոռանանք՝ Լապշինը մեծ դժվարությունների միջով է անցել, երկար ամիսներ տш նջանքներ է կրել Ադրբեջանի բш նտում, հետո ևս հետապնդվել է, ինչին ես ականատես եմ եղել,
փորձել իմ կապերով օգնել՝ խпւս ափելու ադրբեջանական հետապնդումներից։ Հուսով եմ, գոնե սա Լապշինը կհաստատի։ Չնայած նրան, որ Ալեքսանդրը հրաժարվում է իր բոլոր ասածներից՝ լավ գիտակցելով, որ դրանց ապացույցները ես ունեմ, ես չեմ դադարում նրա հանդեպ լավ վերաբերմունք ունենալ, քանզի Լապշինը մեծ գործ է կատարել մեր հայրենիքի համար։ Սակայն ես միաժամանակ նրան ասել եմ՝

երբևէ իմ հայրենիքը առևտրի առարկա չեմ սարքի անգամ հանուն ընկերության։ Iammedia հարթակում որոշ նոր փաստեր եմ հրապարակել, փոքրիկ կտորներ, որոնք որոշ պատկերացում կստեղծեն, թե ինչու եմ էսքան ժամանակ ես լսում Լապշինի խնդրանքը ու չեմ հրապարակում իրողությունները։ Մարդը վш խենում է ֆիզիկական
հաշվեհարդարից։ Տեսանյութի սկզբում այդ ձայնային հաղորդագրությունից հատված է, որը նույնպես ձայնագրություն չէ, այլ հատուկ ուղարկված հաղորդագրություն։ Էլի փաստեր ուզո՞ւմ եք։ Դրանք բոլորը ապահով տեղերում և ապահով մարդկանց մոտ պահված են։