Նյութի սկզբնական տարբերակը պարունակում էր սխալ տեղեկություն։
Ուղղում․ Սամվել Հայրապետյան օգտատիրոջ գրառում արտատպվել է arm-news.ru կայք հետևյալ մակագրությամբ՝ «Վրաստանը թույլ չի տվել Հայաստան տեղափոխել մարդասիրական օգնությունը․․․», որը իրականությանը չի համապատասխանում։
Հայաստանի Facebook հարթակում տարածվում են Վրաստան ամառային հանգստի համար չմեկնելու կոչեր, իսկ որպես պատճառ օրինակ է բերվում 44-օրյա պատերազմում Վրաստանի կողմից մարդասիրական օգնությունն իր տարածքով տեղափոխելը մերժելը: Նշված տեղեկությունն իրականությանը չի համապատասխանում:
Նշված տեղեկությանն անդրադարձել է Վրաստանում Հայաստանի դեսպանությունը: Հայաստանի դեսպանության հոկտեմբերի 6-ի հայտարարության համաձայն, «Տեղեկությունները, թե Վրաստանը խոչընդոտում է դեպի ՀՀ վառելիքի ներկրմանը և նաև հրաժարվում է բաց թողնել դեպի Հայաստան հումանիտար օգնությունը, չեն համապատասխանում իրականությանը։»:
Նրանց իսկ տեղեկությամբ, «Ե՛ւ վառելիքի, և՛ հումանիտար օգնության տեղափոխման հետ կապված որևէ խնդիր չկա»: Սրա հետ մեկտեղ, Վրաստանում Հայաստանի դեսպանությունը բոլորին կոչ էր արել «ապատեղեկատվություն չտարածել, քանզի այն ուղղակիորեն հարվածում է Հայաստանի Հանրապետության պետական շահերին»:
Սամվել Հայրապետյանը գրել է.
Պш տերազմի օրերին լիքը մարդ ամենավերջին բառերով քր ֆпւմ էր Վրшստանը և վստահ ասում էր, որ այքան բանից հետո էլ չի գնալու Վրաստան հանգստանալու, որ Վրшստանին չհարստացնի․․․ ոշմ, էն մեր

դասական բառերից։ Սակայն այժմ, իրար հերթ չտալով սպասում են իրանց պոկվելու հերթին, որ գնան էն երկրին հարստացնեն, որը պш տերազմի оրերին չէր թողում Հայաստան Շտшպ оգնության մեքենաներ մտնեն, դեղեր, սնունդ և այլն մտնեն։ Նկատեք, որ ես հլը որ միայն հումանիտար
բաներն եմ թվարկում, ռш զմականի մասին սուս մնամ չէ՞․․․ Գիտե՞ք ամենախնդալուն որն ա, որ դրսի իմ ընկերները ինչքան որ եղել են թե ՀՀ-ում և թե Վրաստանում, փաստել են, որ ՀՀ ամեն ինչը ծալած ունի Վրաստանին, միայն ծով չունենք, մեկ էլ գներն ա թանկ, սակայն թե բնությունը, թե տեսարժան վայրերը,

թե սшրերի դժվшրանցանելիությունը, թե էք ստրիմը, կարճ ասած մերը ամեն ինչով լավն ա, սակայն ո՞նց կլնի փողը մեր երկրի ներսում ֆռ ցնենք, հենա տանենք Վրացիքին տանք, որ եթե նորից պш տերազմ լինի՝ դռները մեր համար փակեն