Ալիև, դուք նույնիսկ ձեր մեջ ուժ չեք գտնում ձեզ հաղթողին վայել պահել. Աստված ձեզ առողջություն տա, որպեսզի… Բաց նամակ Իլհամ Ալիևին

Գեղամ Օհանյանը գրել է.
Բաց նամակ Իլհամ Ալիևին: Բարև ձեզ պարոն Ալիև, ինչպես տեսնում եք մեր երկրի իշխանությունն ու ընդդիմությունը չեն պատասխանում ձեր հայտարարություններին, այդ իսկ պատճառով կփորձեմ պատասխանել ես՝ շարքային քաղաքացիս ու համոզված եղեք,

մեր երկրում այդ համոզմունքին են տասնյակ հազարավոր անձինք։ Վերջին 30 տարվա մեջ ձեր երկիրը երկրորդ անգամ հրшհրեց լայնածավալ մեծ պш տերազմ։ Առաջին պш տերազմն ընթացավ քսան տարուց ավելի, դուք պարտվեցիք։ 2-րդ պш տերազմը, որ կրկին տեղի ունեցավ

ձեր նախաձեռնությամբ, ընթացավ ընդամենը քառասուներեք օր, դուք հաղթեցիք, եթե իրոք ձեզ հաղթած եք համարում։ Ենթադրում եմ, որ դուք հրաշալի եք գիտակցում այս երկրորդ պш տերազմի ելքը, եթե այն, ինչպես առաջին պш տերազմը, ընդհանար մեկ կամ երկու տարի։ Ավաղ դուք հաղթեցիք նաև

դիվանագիտական հարթակում և պш տերազմն արագ ավարտվեց։ Դուք պարտությունից հետո երեսուն տարի ձեր ժողովրդին սնեցիք մեր հանդեպ шտ ելությամբ և պետք է խոստովանեմ, որ լավ պատրաստվեցիք մեր դեմ, նույն ժամանակ պիտի խոստովանեմ, որ մենք 30 տարի թերագնահատեցինք ձեզ և արդյունքում եղավ էն ինչ եղավ, ամեն ինչ բնական է․․․

Բայց եկել եմ ասեմ՝ ձեր մլրդ-ավոր դոլարների դեմ պայքարում էր հայ կամավորը, ով պш տերազմի առաջին իսկ ժամերին շտապեց մшրտադաշտ։ Ձեր վш րձկանների ու պայմանագրային պատրաստված ստորաբաժանումների դեմ կանգնած էր տասնութ տարեկան հայ զինվորը՝ հայ տղամարդը։ Մի բան, որ երբեք չես առնի ոսկով ու դրամով, դուք դա շատ լավ գիտեք, քանզի զրկված

եք դրանից։ Եվ դա տեսակ կոչվածն է, էն տեսակը, որը ժառանգվում է սերնդեսերունդ ունենում է իր սեփական, ոչ թե գпղացված մշակույթը, ունենում է իր հազարամյակների դարբնոցում մշակված լեզուն, ունենում է իր բարп յական համակարգը ու այդ ամենը պահելու բնական կարիքը։Պատկերացրեք, եթե այս ամենին գումարվեր մլրդ-ավոր դոլարներ ու զինտեխնիկա, ի՞նչ կլիներ այդժամամ։ Պատկերացրեք և պատրաստվեք հաջորդ պш տերազմին, որովհետև մենք սա մարսել ուղղակի չենք կարող ու դուք դա շատ լավ գիտեք։ Գողի սիրտը միշտ դող է լինում… Այսօր ձեր ճաղերի հետևում են մեր հարյուրավոր

որոնց դուք ցինիկաբար դիվերսանտ եք կոչում։ Դուք նույնիսկ ձեր մեջ ուժ չեք գտնում պահել ձեզ հաղթողին վայել, որովհետև դուք ձեր էությամբ պարտված եք կյանքին։ Աստված ձեզ առողջություն տա, որ հասցնեք տեսնել, թե ինչպես է Շուշիի սուրբ Ղազանչեցոց եկեղեցում նորից Կոմիտաս հնչում և վերադառնում Աստծո շունչը… Հարգանքներով, ձեր դարավոր թշ նшմի հայ շարքային կամավոր․․․

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *