ՆՈՐ ՈՐՈՇՈՒՄ. Երևան քաղաքում հիպոթեքային վարկով գնած բնակարանի եկամտային հարկի վերադարձն աստիճանաբար կհանվի. ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

Գարիկ Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. Երևանում հիպոթեքային վարկով գնած բնակարանի եկամտային հարկի վերադարձը աստիճանաբար կհшնվի. Այսօր ՀՀ Կառավարությունը որոշում ընդունեց ըստ որի մինչեւ 2025թվականը Երեւանում Եկամտային հարկի վերադարձով Հիփոթեքային վարկի

տոկոսագումարների վճարման հնարավորությունները կհանվեն աստիճանաբար։ Թերեւս լավագույն նախшձեռնություններից 1-ը, որ երբեւիցե եղել էր, 2025 թ-ին այլեւս չի լինի։ Դե իհարկե Ֆիննախարարությունը պետք է պաշտպանի նմանօրինակ որոշումը և

հիմնավորի իբրեւ մարզերում բնակարանաշինության զարգացմամբ, սակայն դա, բնականաբար, ամենեւին էլ էդպես չէ։ Այո’, հիփոթեքային վարկերը այդքան էլ հասանելի չեն միջին աշխատավարձ ստացող անձանց համար, ինչպես նաեւ մի հսկայական մեծ սեգմենտի

համար, ովքեր բնականաբար ունեն վարկային ծան րաբեռ նվածություն կամ ոչ բավարար վարկունակություն բայց փոխանակ հեշտացվեն ու խրա խուսվեն Հիփոթեքային վարկով բնակարան ձեռքբերելու պայմանները , հակառակը` կիրառվում են սահմանափակումներ, որը խանգարող հանգամանքներ է առաջացնելու

ոչ միայն հարկատու քաղաքացիների համար, այլ նաև շինարարության տեմպերը էապես նվազելու է, աշխատատեղերը կրճատվելու, իսկ մարզային շինարարական շուկան ինչպես ոչ գրա վիչ եղել է , այդպես էլ շարունակելու է մնալ։ Տարբեր մեկնաբանություններից խուսափելու համար հիշեցնեմ, որ Եկամտային հարկի վերադարձով հարկատուն Հիփոթեքով բնակարան կարող էր գնել մենակ մեկ անգամ, առավելագույնը

մինչեւ 55 մլն ՀՀ դրամ, ինչպես նաեւ ամսական մարումների առավելագույնը 500000 դրամի հարկային վերադարձի հնարավորությունով։ Ու վերջում` այս որոշումը, իմ կարծիքով, ընդունվել է միմիայն բյուջեից այդքան հատկացումները վերացնելու նպատակով, 2015թ-ից սկսած մոտ 40մլն ԱՄՆ դոլարի մասին է խոսքը, ինչը ակնհայտորեն կրկնապատկվելու միտում ուներ։ Մնացածը կապրենք կտեսնենք։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *