Վթ шրվել է մարդատար ավտոբուս․ 31 անձ է տեղափոխվել հի վшնդանոց

Վթ шրվել է մարդատար ավտոբուս․ 31 անձ է տեղափոխվել հի վшնդանոց
Սեպտեմբերի երկուսին, ժամը 08։23-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահш զանգ է ստացվել, որ Մխչյան- Բյուրավան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տ пւժածներ։ Դեպքի վայր է

մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ- փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «FAV» մակնիշի (վարորդ՝ Ս․ Գ․, ծնված 1959 թվականին) Գետազատ -Երևան երթուղին սպասարկող ավտոբուսը դուրս է եկել

ճանապարհի երթևեկելի հատվածից ու բախվել ծառին։ ՃՏՊ -ի հետևանքով տասնվեց տ пւժած հոսպիտալացվել է Արտաշատի Բժշկական Կենտրոն, տասնչորսը՝ Երևանի «Էրեբունի»

ԲԿ, իսկ մեկը՝ Մասիսի ԲԿ: Փրկարարները հոսանքազրկել են ավտոբուսը ու փակել գազի բալոնի փականը, հետո արգելափակված երկու ուղևորի դուրս բերել ավտոբուսից։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *