Իրազեկում՝ Խաչվերացին հաջորդող մե ռելոցի օրվա աշխատանքային լինել-չլինելու մասին

Սեպտեմբերի տասներկուսին Հայ առաքելական եկեղեցին նշում է Խաչվերացը, որը Հայ եկեղեցու 5 տաղավար տոներից վերջինն է: Խաչվերացի հաջորդ օրը մե ռելոց է: Այդ օրը եկեղեցիներում մատուցվում է Ս. Պատարագ, կատարվում է հոգեհանգստյան կարգ, որից հետո

այցելում են հш նգուցյալների շի րիմներին: Իրավաբան․net-ը տեղեկացնում է, որ աշխատանքային օրը կարող է ոչ աշխատանքային համարվել կամ տեղափոխվել այլ օր՝ կառավարության որոշմամբ, բայց այս տարի նման որոշում կառավարությունը

չի ընդունել: Այսպիսով՝ սեպտեմբերի տասներեքին՝ երկուշաբթի օրը, կլինի աշխատանքային օր։ «ՀՀ տոների ու հիշատակի
մասին» օրենքի համաձայն, մե ռելոցի օրերից միայն մեկը՝ Սուրբ Ծննդյան ու Հայտնության տոնին հաջորդող` Մե ռելոց հիշատակի օրն է՝ հունվարի յոթը, որ ոչ աշխատանքային է։ Հավելենք, որ Խաչվերացը խաչին նվիրված տոներից ամենակարևորն է, քանզի նվիրված է գերությունից խաչի վերադարձի ու

փառաբանության հիշատակին: Հայաստանյայց եկեղեցում Խաչվերացը տոնում են սեպտեմբերի 11-17-ն ընկած ժամանակահատվածում հանդիպող կիրակի օրը: Սուրբ Խաչը տոնվում է ի հիշատակ Տիրոջ խաչափայտի` պարսկական գե րությունից Երուսաղեմ վերադարձի և Գողգոթայում կանգնեցման (վերացման): Այստեղից էլ տոնը կոչվում է Խաչվերաց:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *