Factor TV-ի զրուցակիցը ազգային անվտանգության և ռազմական խնդիրների փորձագետ, քաղաքագիտության դոկտոր Հրաչյա Արզումանյանն է․ -Պարո՛ն Արզումանյան, լինելո՞ւ է երրորդ պш տերազմ, Թե՞ հակասություններով հանդերձ՝ ռեգիոնը փակել է պш տերազմների էջը։ Զարգացումներն ի՞նչ ուղղությամբ են գնում։

-Կոնֆուցիոսին են հարց տվել՝ ինչի՞ց է պետք սկսել, որ պետությունը նորմալ աշխատի, նա պատասխանել է՝ եթե ուզում ես կառուցել նորմալ պետություն, 1-ինը պետք է սկսես հասկացողությունների ճշգրտությունից, խոսքերի՝ ճիշտ օգտագործումներից։ Եթե ճիշտ չես օգտագործում խոսքերը,
դա դժվար է։ Դրանից ելնելով՝ երբ խոսում ենք պш տերազմի վերջանալուց, արդեն շփոթմունք է ընկնում, քանզի պш տերազմը մեր տարածաշրջանում սկսվել է 89 թվից և մինչև հիմա չի վերջացել։ Երբ դու խոսում ես պш տերազմի վերջանալուց, դա ճիշտ մոտեցում չէ։ Մենք կարող ենք խոսել լայնածավալ ռш զմական գործողությունների,

բռնկումների վերջանալու, էտապների և փուլերի մասին։ Պш տերազմը չի վերջացել՝ 94 թվականին հայտարարված էր ընդամենը հրադադար, խաղաղություն չի ստորագրվել, 2020 թվականին նույն ձև ստորագրված է հրադադար, ոչ թե խաղաղություն։ Եվ այժմ տարածաշրջանում, բացի հայկականից, բոլորը պատրաստվում են նոր պш տերազմների,Բոլորը
հասկանում են, որ տարածաշրջանում շարունակում է աշխատել ռազմական տրամաբանությունը։ Նման պայմաններում խոսել խաղաղության մասին ճիշտ չէ, պետք է օգտագործել ճիշտ խոսքեր։ Այն, ինչ անում են ՌԴ-ն և Թուրքիան հայկական սահմաններում Ադրբեջանի ԶՈւ-ի միջոցով, դա հիբրիդային պш տերազմի շարունակությունն է։ Այս վիճակում խոսել խաղաղության մասին, այլ պրոցեսների մասին, անիմաստ է։ ՀՀ-ին պարտադրում են միայն պш տերազմ, և ոչ մեկը

տարածաշրջանում՝ ո՛չ Թուրքիան, ո՛չ ՌԴ-ն, պատրաստ չեն ՀՀ-ի հետ խոսել խաղաղության մասին։ -Այսինքն՝ Դուք կարծում եք՝ ՀՀ-ի և ԱՀ-ի դեմ չդադարած պш տերազմի միայն մեթոդնե՞րն են փոխվել։ Այդ դեպքում՝ ե՞րբ վերջակետ կդրվի մեր պш տերազմին՝ Ձեր դիտարկմամբ։ -Մոտակա ժամանակներում չի էլ դրվելու վերջակետ։ Պետք չէ խաբել քո հասարակությանը: Առավել մանրամասն՝ Տեսանյութում: