Պարզ խոսելու ժամանակն է… որտեղ են և ինչով են զբաղված պш տերազմի օրերին Արցախից ճողոպրած զինվորականները, որոնք… Նվեր Մնացականյան

Կարծես ուրվագծվում է նոր խորհրդարանի քաղաքական լիբրետոն: Հավանաբար մի արարով կստեղծվի մեր պարտության առեղծվածն ուսումնասիրող, մյուսով՝ Արցախի հարցով հանձնաժողովներ: Հիանալի է, քանզի երկու դեպքում էլ ջուր ծե ծելու ժամանակը

սպառված է, և մեր ու աշխարհից մեզ լսող ականջների համար եկել է պարզ խոսելու, առավել ճիշտ ընտրելու ժամանակը. Բացել ճշմարտության ուղեփակոցը, թե էլի անդամագրվել մարտի մեկի կամ ապրիլյան հանձնաժողովների ճակատագրին: Ամեն դեպքում, ցш վոտ ընտրություն կլինի: Մինչ այդ, գոնե կասեք,

որտեղ են և ինչով են զբաղված պш տերազմի թ եժ օրերին Արցախից ճողոպրած զինվորականները, պաշտոնյաներն ու նրանց ընտանիքները, որոնք հավանաբար հիմա էլ սոցիալական նպաստներ են ստանում որպես պш տերազմից տուժածներ: Կանչեք ՀՀ խորհրդարան Արցախի նախագահին, այդ արատավոր

ցուցակը նրա ձեռքին է: Եթե նույնիսկ չգիտեք դրա քաղաքական գինը, արեք դա հանուն երկրի արժանապատվության, հակառակ պարագայում կստանաք ճակատագրի հերթական հեգնանքը, երբ պш տերազմից թռածներն առանց ամոթի կհանդգնեն պատմել եկող սերնդին պш տերազմի ու իրենց հերոսական մասնակցության մասին…

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *