ՈւՇԱԴՐՈւԹՅՈւՆ…Չեղարկվել են դեկտեմբերի 20-ից մինչև հունվարի 31-ը դեպի ՌԴ նախատեսված հետևյալ չվերթները… ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

FLYONE ARMENIA ընկերությունից տեղեկացնում են, որ չեղարկվել են դեկտեմբերի քսանից հունվարի երեսունմեկը բացառապես Երևանից Ռուսաստան նախատեսված բոլոր չվերթերը։ Տարածված հայտարարությունում ընդգծվում է՝ պատճառը ընկերությունից անկախ ի հայտ եկած հանգամանքներն են, այդ

թվում՝ ռուսական պատկան մարմինների՝ կորոնավի րпւսի հш մաճարակին հակազդելու մտահոգությունները: Ավիաընկերությունից վստահեցնում են, որ կապահովվի դեկտեմբերի 17-19-ը նախատեսված չվերթերի բոլոր ուղևորների արագ և անվ տшնգ տեղափոխման հնարավորությունը նշանակման վայրեր, էնպես ինչպես արդեն իսկ ապահովել

է դեկտեմբերի տասնհինգին և տասնվեցին չեղարկված չվերթերի ուղևորների տեղափոխումը։ «Ընկերությունը չեղարկված չվերթերի բոլոր ուղևորներին առաջարկվում է գումարի ամբողջական վերադարձ կամ գումարի փոխանցում ուղևորի անունով FLYONE ARMENIA-ի ընկերության առցանց միջավայրի վիրտուալ դրամապանակում՝ տոմսի գումարի 120 տոկոսի չափով: Եթե տոմսը ձեռք է բերվել ճամփորդական գործակալության միջոցով, ընկերությունը խնդրում է դիմել գործակալություն՝ տոմսի վերադարձի կամ ժամկետների փոփոխության նպատակով։ Մեր աշխատակիցները շարունակելու են մշտական և անհատական

կապի մեջ մնալ դեպի Ռուսաստան բոլոր չվերթերի ուղևորների հետ՝ առաջացող ցանկացած խնդրի արագ և ժամանակին լուծում տալու ուղղությամբ։ Ընկերության ուղևորների սպասարկման ծառայությունը հասանելի կլինի ուժեղացված ռեժիմով։ Տեղեկացնում ենք, որ մյուս ուղղություններով ընկերության չվերթերը կատարվելու են նախօրոք հայտարարված ժամանակացույցով»,- նշված է ընկերություն հայտարարության մեջ:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *