ՀՐԱՇԱԼԻ ԼՈՒՐ. Քաղաքացիները ևս երեք ամիս կստանան ամսական 68.000 դրամները. Ահա՝ ովքեր կստանան

ԼԱՎ ԼՈՒՐ. Քաղաքացիները ևս 3 ամիս կստանան ամսական 68 հազար դրամները. Ահա՝ ովքեր կստանան
Բնակարաններից զր կված գրեթե 104 հազար արցախցիներ արդեն չորորդ անգամն է, որ օգտվում են Հայաստանի բյուջեից ֆինանսավորվող սոցիալական

միջոցառումից։ 2020-ի 44-օրյա պш տերազմից տու ժած արցախցիներին մինչև այսօր Հայաստանի բյուջեից 68 մլրդ դրամի սոցիալական աջակցություն է տրամադրվել։ Այս մասին հայտնել է ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատարը՝ Մհեր Գրիգորյանը ու հավելել, որ

ԱՀ-ի բյուջեի հարկային մուտքերը 90 տոկոսով քչացել են, ուստի, սոցիալական միջոցառումներն իրականացվում են հայաստանյան պետական բյուջեից։ «Գրեթե 104 000 շահառու արդեն 4-րդ անգամն է, որ օգտվում եմ միջոցառումից։ Այդ իմաստով այսօր փաստացի սոցիալական բլոկը վաթսունութ մլրդ դրամ է

բայց ընթացքում հասնելու է ութսուն մլրդ–ի, քանզի մենք սկզբունք ունենք, որ վարձավճարների մատուցման միջոցառումը կգործի այնքան ժամանակ, մինչև մենք կապահովենք մեր հայրենակիցներին բնակարաններով»,– նշել է Մհեր Գրիգորյանը։ Տարեկան 10 մլրդ դրամ ՀՀ բյուջեից կհատկացվի նաև Արցախի Հանրապետության կառավարության ֆինանսական

պարտավորությունների և իրավաբանական անձանց նյութական կո րուստների փոխհատուցման համար։ Շուրջ 53 մլրդ դրամ էլ կհատկացվի արցախցիներին բնակարանով ապահովելու համար։ «Արցախի Հանրապետության կառավարությունը նաև առանձին է սոցիալական ծրագրեր անցկացնում, բնականաբար, ոչ էսքան մեծ ծավալի։ Այնուամենայնիվ, մենք և Արցախի կառավարությունը արել և անում ենք ամեն բան, որ մաքսիմալ հատուցված լինեն մեր հայրենակիցների սոցիալական պետքերը և կարիքները»,– նշել է Մհեր Գրիգորյանը։ Ավելի քան 7 մլրդ դրամ հատկացվել է արցախցիներին ամսական վաթսունութ հազար դրամ աջակցություն տրամադրելու ծրագրի

շրջանակներում։ Բանը նրանում է, որ այդ աջակցության ծրագրի ժամկետը պարբերաբար թարմացվում է, որը կապված է ցուցակների մեջ անհրաժեշտ ճշգրտումների հետ։ Վերջին ծրագիրը Հայաստանի կառավարությունը հաստատել էր 2020թվականի դեկտեմբեր ամսի վերջին վեց ամիս ժամկետով։ Այդ ծրագիրը երկարացվեց ևս երեք ամսով։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *