Սպարտակ Ասոյանն իր էջում գրառում է կատարել.
Դիտեցի պատգամավորի՝ Խաչատուր Սուքիասյանի ճեպազրույցը։ Ինչպես միշտ՝ լրագրողներից հիասթափվեցի։ Իրենց անմակարդակ հարցադրումներով , մի քանիսն էլ իրենց լր բшցած պահվածքով հավասարակշռությունից հանեցին մշտապես

հավասարակշռված պատգամավորին։ Բայց իրեն հակառակ, ինքը ինձ հանեց ՀԱՐԱԲԵՐԱԿԱՆ իմ հավասարակշռությունից՝ լրագրողին տված այսպիսի պատասխանով։ Ասում է՝ <<․․․Այո, թուրքերի հետ խաղաղություն կարող ենք հաստատել ու բարեկամանալ։ Բոլոր երկրներն էլ իրար հետ պш տերազմել են՝ գերմանացին ռուսի հետ, իսպանացին՝ իտալացու հետ ․․․Սա՝ սրա հետ, նա՝ նրա հետ։ Հրեաներն էլ ցեղաս պшնվել են գերմանացիների կողմից>>։ Արդարացման մեր կապարանոց ելույթ, որից ես հիասթափվեցի ոչ այնքան փաստերը աղավաղելու , այլ ժպիտը դեմքին իրեն ԿԵ ՂԾԵԼՈՒ համար։ Մի՞թե Սուքիասյանը չի իմանում, որ եվրոպական յուրաքանչյուր պետության հետ կարելի է կռ վել ու թշ նшմանալ, հաշտության և բարեկամանալու ժամանակ իրար ձեռք սեղմել։Այո, բոլորի հետ , բացի՝ թուրքից։ Դարավոր թշն шմի, որը ուզում է Հայաստանն առանց հայերի տեսնել, տեսնել հային որպես թանգարանային նմուշ։ Գերազանց

տեղյակ է պարոն Սուքիասյանը, սակայն․․․Չեմ խորանում, ինձանից գերազանց գիտեք թուրքի հետ բարեկամանալու արդյունքները։ Ժամանակին Խրիմյան Հայրիկն զգուշացրել է՝ ,, Տգետ է նա, ով կփորձի թուրքի հետ խաղաղություն և բարեկամություն հաստատել ,,։ Ես էլ հավելեմ Հեմինգուեի խոսքերը՝ ,, Ուզում եք ինձ սպш նել , անվանեք ինձ թուրք, և ես ամոթից կմե ռնեմ ,,։