Այժմ համոզվեցի՞ք, որ Նիկոլը և Զելենսկին նույն դերը խաղալու համար էին բերվել իշխանության: Ի՞նչ հանճարեղ կոմբինացիա խաղարկեց Բայդենի թիմը: Արա Արայանի ՈւՇԱԳՐԱՎ գրառումը

Արա Արայանը գրել է.
Այժմ համոզվեցի՞ք, որ Նիկոլը և Զելենսկին նույն դերը խաղալու համար էին բերվել իշխանության:
Տեսեք, անգամ Դոնբասն են Ղարաբաղի պես կիսում: ՌԴ-ի ԱԳՆ ն հայտարարեց, որ Դոնբասը ճանաչում են էն տարածքներով, որոնք վերահսկվում են այդ չճանացված

”հանրապետությունների” կողմից: Այս տրամաբանությամբ կիսեցին Ղարաբաղը մինչև Շուշի: Ի՞նչ հանճարեղ կոմբինացիա խաղարկեց Բայդենի թիմը: Պուտինի հետ առևտուր անելուց հետո, թույլ տվեցին, Անգամ խրախուսեցին, որ նա ճանաչի Դոնբասը:
Այս քայլով ՌԴ-ն ստացավ

հերթական գլխացավանքը, իսկ ամերիկացիները ստացան մանևրելու ավելի մեծ դաշտ: Իսկ ամենա կարևորը, Զելենսկին դարձավ ”հողատու”, նրա միսսիան ավարտվեց ու ամենայն հավանականությամբ ժամանակից շուտ պաշտոնանկ կարվի: Հին պլանով ”խաղաղության դարաշրջան” բացելու գործողությունը նա

անել չի կարող, նոր իրավիճակում Զելենսկին մնում է օդում կախված:
Ուկրաինայում իշխանության կգա առավել գաղափարական և իսկական արևմտամետ ուժ ու Ուկրաինան այդ ժամանակ նոր իսկական խնդիր կդառնա ռուսական էլիտայի համար:
Ցավոք ՀՀ-ի բախտը այս առումով

չի բերել: Մեզ մոտ փոխարինող ուժ չունենք: Իշխանությունը ի դեմս Նիկոլի պուտինյան պրոյեկտ է, ընդիմությունը ևս: Եթե Ուկրաինայում գոնե ազգայնական ”բենդերները” կան, ովքեր միշտ ընդգծված անկախական և հակաբոլշևիկ են, մեր ”բենդերները”, նժդեհիստները և զանազան ազգայնական ձևացող խաժամուժը

ոտքից գլուխ պուտինամոլ են: Վերջին պառլամենտական ընտրություններում Սերժի կարմիր աստղով և Ռոբիկի մանգաղով ստրախովկա արեցին չագուճ Նիկոլին:
Սա է պատճառը, որ բարենպաստ այս միջազգային իրավիճակում ՀՀ-ն այսաստիճան խեղճ է:
Այս իրավիճակում Արևմուտքի ու աշխարհի հետ հաղորդակցվելու քաղաքական թիմ և անհատ չունենք նմուշի համար, բոլորը Պուտինի շեստյորկաներն են:
Ղարաբաղի, Դոնբասի ու մի քանի այլ տարածքների շուրջ համաձայնությունը Թրամփի ժամանակներում արդեն նախագծված էին, հեղափոխական Նիկոլ և Զելենսկու պես դերասանները ընտրված: Ղարաբաղը ռուսները թուրքերի հետ կիսեցին, Ուկրաինայում նույնը անել չստացվեց: Նախագծած ծրագրերից ամբողջովին հրաժարվել

Պուտինը չէր կարող, իրականացնելը վտանգավոր էր: Սակայն վերջ ի վերջով կերավ կուտը: Այս Դոնբասյան ավանտյուրան հանդուրժելով, Ամերիկան նաև սթափեցնում է պառվաբոզ Եվրոպային: Հրաշալի միջազգային կոնյուկտուրա է ՀՀ-ի համար, ուղղակի հիանալի ու այսպես անշնհորք ձևով այն մսխվում է…
Նորմալ, ոչպուտինկա իշխանության օրոք Արևմուտքից և մյուս ուժերից լուրջ աջակցություն կստանայինք: Ալիևի պես թշ նшմու մասին կարելի էր երազել, սակայն արի ու տես, որ էսքան խп ցելի ու թույլ Ալիևից առավել թույլ էին մեր հին և նոր իշխանությունները…

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *