Viva-MTS-ը իր բաժանորդների համար հայտարարություն է տարածել

Viva-MTS-ը հայտարարություն է տարածել, որում նշվում է․
«Հարգելի բաժանորդներ, Տեղեկացնում ենք, որ Ուկրաինայում ստեղծված իրավիճակից ելնելով՝ տվյալների փոխանցման ռոումինգը ու «ՎՈՅԱԺ» ծառայությունը ժամանակավորապես

հասանելի չեն տվյալ երկրում»,-նշվում է հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ փետրվարի քսանչորսի վաղ առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանդես է եկել ուղերձով՝ հայտնելով Դոնբասում հատուկ ռш զմական օպերացիա սկսելու

որոշման մասին։ «Հանգամանքները մեզնից պահանջում են վճռական և անհապաղ գործողություններ: Դոնբասի ժողովրդական հանրապետությունները խնդրանքով դիմել են ՌԴ-ին: Դրա հետ կապված որոշում եմ ընդունել հատուկ ռш զմական գործողություն իրականացնել»,- հայտարարել է Պուտինը ՌԴ քաղաքացիներին ուղղված հեռուստաուղերձում:

Ուկրաինայի զի նվшծ ուժերի գլխավոր շտաբը հայտնել է, որ հինգշաբթի ժամը 5:00-ից (Երևանի ժամանակով 7:00-ից) ՌԴ ԶՈւ-ն ինտենսիվ հш րձակումներ է իրականացնում ուկրաինական ռш զմական օբյեկտների և օդանավակայանների վրա։ Գերագույն Ռադան Ուկրաինայում ռш զմական դրություն է մտցրել։ Ուկրաինայի ՆԳՆ-ն զп հերի և վի րшվորների նախնական թիվ է հայտնում։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *