ԿԱՐԵՒՈՐ տեղեկություն էն մարդկանց համար, ովքեր ուզում են հատել Վրաստանի ցամաքային սահմանը։ «Վերին Լարսով» Վրաստանից դեպի Ռուսաստան տանող ճանապարհը փակ է բեռնատարների համար։ Այս մասին հաղորդել է Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոմոբիլային

ճանապարհների դեպարտամենտը։ «Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի մասը ձյան ու մերկասառույցի պատճառով փակ է կցորդիչով և կիսակցորդիչով տրանսպորտային միջոցների համար»,- նշված է հաղորդագրության մեջ: Գուդաուրի-Կոբի և
Մլետա-Գուդաուրի հատվածներում ձնապաշտպան թունելներով թույլատրվում է երթևեկությունը մնացած տրանսպորտային միջոցների համար։ Ռш զմավիրական ճանապարհը ներկայում միակ ցամաքային երթուղին է, որը Հայաստանը կապում է ՌԴ-ի հետ։ Վրաստանի իշխանություններն աշխատանքներ են տանում Քվեշեթի-Կոբի շրջանցիկ ճանապարհի՝ Կոբի–Գուդաուրի ամենաբարդ ու

վտ шնգավոր հատվածի կառուցման ուղղությամբ։ Նախնական տվյալների համաձայն՝ նախագիծը կավարտվի 2024 թ-ին: Նախատեսվում է կառուցել 22,7 կիլոմետր երկարությամբ ճանապարհ, ինչպես նաև 6 կամուրջ և 5 թունել, այդ թվում ինը կիլոմետր երկարությամբ թունել Խաչի լեռնանցքի տակ: Նախագիծը համարվում է Եվրոպայի ամենաբարդ ինժեներական կառույցներից 1-ը։