Արշալույս Մղդեսյանը գրել է. Էն, որ 2 օր է Երևանի սուպերմարկետներից մարդիկ ալյուր և շաքարավազ են սրբում-տանում, մեր հանրության կատաստրոֆիկ ցածր մեդիագրագիտության հետևանքն է: Մարդիկ կարդում են լուրերի միայն վերնագրերը և վազում խանութ` չխորանալով, որ

նույն լուրի երկրորդ կամ 3-րդ պարբերությունում գրված է` ԵԱՏՄ պետություններն ամբարել են ցորենի իրենց անհրաժեշտ քանակությունը, իսկ անհրաժետության դեպքում հատուկ ընթացակարգով կտրամադրվի նոր խմբաքանակ: Սակայն դրանով ամեն բան չավարտվեց: Նման փոթորիկներն ուրիշ պատճառներ էլ ունեն: Բա
պետությունը՞, պետական ինստիտուտների կոմունիկացիա՞ն հանրության հետ, որի հիմնական նպատակը, հատկապես, նման լարված իրավիճակներում պիտի լինի հանրության վարքագծի խասխումը: Այդ վարքագիծը կանխատեսելիության ու վերահսկելության շրջանակում պահելու համար: Էստեղ խնդիրները շատ

խորն են: Մինչև պш տերազմն էլ կառավարությունը, որի հեղինակությունն էդ ժամանակ շատ բարձր էր, չէր փայլում ռш զմավարական կոմունիկացիայի հարցում: Պш տերազմից հետո այն ուղղակի փլпւ զվեց ու մենք հիմա փլш տակների վրա ենք: Պետական ինստիտուտների
հանդեպ վստահությունն шղե տալի վիճակում է: հանրության հետ կոմունիկացիայի արդյունավետության մասին, խոսում, իսկ իրականում «լռում» են խանութներում ալյուրի և շաքարավազի դատարկ վիտրինաները: Սա նաև ահազանգ է, թե ինչպես է աշխատելու, կամ չաշխատելու այդ համակարգը նոր ճգնաժամերի դեպքում: Իսկ ճգնաժամը գրեթե յուրաքանչյուր օր թш կում է մեր թուռը ՀՀ-ի ու Արցախի

սահմանների մի քանի հատվածներից: Ընդդիմությունը, իհարկե, պետք է բարձրաձայնի խնդիրը, իշխանությունից պատասխաններ պահանջի ցորենի, շաքարավազի, ձեթի և այլ հարցերի մասին: Դա նորմալ է, հակառակն է աննորմալ: Սակայն երբ առանձին ԶԼՄ-ներ, հանրային գործիչներ, կարծիքի հեղինակություններ, իմանալով իրողությունները, սկսում են խոսել մոտալուտ սովից, “խայպ բռնել”, սա արդեն տխուր է: