Իսկ այ նույն նիկոլակականները, որոնց ինչ ասես, որ չեք ասում` դա ժողովուրդն է. Արթուր Հայրապետյան

Սերժիկի գարաժում շշալցված զանգվածը այդպես էլ չի ուզում հասկանալ, որ Սերժիկը մինչեւ օրս նրանց փչացնելով ման է գալի՛ս։ Աստված գիտի, թե Սերժիկը դրանց քեֆերի ժամանակ, ինչ է ասում, սրանք էլ փեշերը քշտած, գրկում են համակարգիչն ու սկսում։ Լավ է արտահայտվելու տեղ ունեն։

Համակարգիչը մի կողմ` մամուլը իրենց ձեռքում է, ու այնքան խղճուկ վիճակում, որ նույն դեմքերը, նույն բառամթերքով վրա են տալիս իշխանությանը, հույս փափագելով, որ վաղը Սերժիկը ետ է գալու, Քոչարյանը ազատության մեջ է լինելու, ու դուք նիկոլականներդ հայտնվելու ե՛ք բանտերում, որովհետեւ Նիկոլի իշխանությունը գրավել է օրենսդիր մարմինը, օրենսդիր մարմիններն էլ վախից թողել են թոկն ու փախփախ արել։

ՀՀԿ Միհրան Հակոբյանը, ասում է` Նիկոլի ֆեյքերը մտնում են Նիկոլի լայվերի տակ գրում են, ուտեմ մարմնիդ այս կամ այն մասերը։ Մեղայասսու։ Կարծես մենք էլ այդ գրողներին լուրջ ենք վերաբերվում, ինքն էլ` հը։ Լիքը կերած, լիքը մարսած, կլորիկ չափսերով տղան, որը չի փայլում լիքը գլխով, խանդում է Նիկոլին, որ իրեն գրող չկա` ուտեմ այսինչդ, այնինչդ։

Իսկ քանի որ նախկին ավտորիտար ռեժիմին լուրջ վերաբերվելն անլուրջ է, կփորձեմ շատ չծավալվել, որովհետեւ ռոբասերժկական կլանը այնքան խղճուկ վիճակում է, որ մինչեւ օրս իշխանությունների մասին որեւէ լուրջ վերլուծությամբ հանդես չի եկել։ Ինչպես իրենց հաշվենկատ քաղաքակությամբ տարիներ շարունակ բռնի կերպով իշխել էին, այնպես էլ նույն հաշվենկատությամբ շարունակում են դուր գալ հանրությանը։ Մոռանալով, որ ժողովրդի հիշողությունը չի՛ վաճառվում։

Իսկ այ նույն նիկոլակականները, որոնց ինչ ասես, որ չեք ասում` դա ժողովուրդն է, որը շարունակաբար իշխանությանը պահում է սթափ.. ու ժողովրդի ձայնը լսելի՛։ Այնպես որ դուք ձե՛ր շեֆին քանի կարող եք ականջներդ կախ շատ լսեք, ու անընդհատ վրա տվեք, որովհետեւ ինչքան որ ժողովուրդը ձե՛ր երեսը տեսնում է, լսում ձե՛ր բարբաջանքը, այսօրվա իշխանության բացթողումները աչքին չի էլ գալի՛ս։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *