Ծննդատանը՝ կնոջս և երեխայիս դուրս գրման օրը չորս հոգով էինք․ փոքրիկս, կինս և 2 հայր

Կնոջս հետ միասին ենք արդեն 7 տարի։ Սկզբում ամեն ինչ շատ լավ էր, մենք վայելում էինք միմյանց ու չէինք պատկերացնում, որ կարող է այլ կերպ լինել ու այս ամենը մի օր կավարտվի։

Եվ Եկավ մի պահ, երբ կնոջս հետ հարաբերությունները լարված դարձան։ Մի կերպ էինք միասին գտնվում մի սենյակում, խոսելու թեմա չունեինք, իսկ վեճերն և կնոֆլիկտները մեզ հանում էին հունից։ Բայց հետո մեր կյանքում սկսվեց լռություն։ Ոչ, մենք չհաշտվեցինք։ Ուղղակի սկսեցինք արհամարհել միմյանց։

Ամուսնալուծության մասին ոչ մեկս չէինք ուզում առաջինն ասել։ Այդպես էլ ապրում էինք։

Եվ ահա, օրերից մի օր կնոջս կողմից ջերմություն զգացի։ Ես այնքան ոգևորված էի, ուրախ, բաժանվելու մասին շատ շուտ մոռացա, զգում էի, որ մեզ մոտ ամեն ինչ կկարգավորվի։ Ապրեցի վերջին տարիների ընթացքում ամենաերջանիկ ամիսը։
Մի օր էլ կինս ասաց, որ հղի է։ Ինձ թվում էր, որ երջանկությունից կարող եմ թռնել մինչև երկինք։ Ես հավատում էի, որ երեխան էլ ավելի կլավացնի մեր հարաբերությունները և մենք կդառնանք ամենահամերաշխ ընտանիքը։

Կնոջս մոտ հղիությունը լավ էր ընթանում։ Ճիշտ ժամկետին սկսվեց ծննդաբերությունը։ Ես ինքս կնոջս տարա հիվանդանոց, որտեղ ասացին, որ դեռ կա ժամանակ։ Գրեթե 5 օր անցկացրեցի ծննդատան միջանցքում ու բակում։
Վերջապես ծնվեց որդիս։ Ես ինքս ինձ նախանձում էի, որ նման բան է տեղի ունեցել իմ կյանքում։ Դուրս գրվելու օրը գնացի տուն, որ կնոջս համար հագուստ բերեմ, բայց նա զանգեց և սառը ձայնով ասաց․

—Մի արի մեր հետևից։ Տուն չենք գալու։ Հետո ամեն ինչ կբացատրեմ։ Եվ եթե կարող ես, ներիր ինձ․․․
Ես բնականաբար եկա, որ հասկանամ, թե ինչ է կատարվել։ Սպասասրահում տեսա կնոջս, որդուս և ինչ-որ անծանոթ տղամարդու։

Father and mother holding a new born baby

—Ո՞վ է նա, ի՞նչ է կատարվում։

Կինս իջեցրեց գլուխը և ասաց, որ հենց նա է մեր երեխայի իսկական հայրը։ Պարզապես նա սկզբում վախեցել էր, իսկ հիմա մտափոխվել է, ուզում է երեխային ինքը մեծացնել։

Կինս ուղղակի ստել էր ինձ․․․

Նրանք գնացին, բայց ես մնացի կանգնած․․․ 30 րոպե տեղիցս չէի շարժվում։ Չէի ուզում գնալ մեր տուն, ուր սառն է քւ դատարկ։

Անցել է կես տարի, բայց ես դեռ տնից չեմ հանել օրորոցը, որն այդքան մեծ սիրով և խնամքով էի գնել և հավաքել։

Հույս եմ փայփայում, սպասում եմ, բայց ինքս էլ չգիտեմ, թե ինչին․․․

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *