Թուրքիան ժամանակ է տվել Ռուսաստանին. Ինչ է լինելու Գյումրիի ռուսական բազան
Սիրիական իդլիբում Ռուսաստանն ու թուրքիան փաստացի փոխանակվեցին ռազմական հարվածներով ու քաղաքական բնույթի կոշտ հայտարարություններով։
Սպանվեցին թուրք և ռուս զինծառայողներ։ Թուրքական հրթիռակոծությունից զոհվեցին տասնյակ սիրիացի զինվորներ։Կողմերը միմիանց մեղադրում են ապաէսկալացիոն գոտում պայմանավորվածությունները խախտելու մեջ։
Թուրքիան Ռուսաստանից պահանջում է կանգնեցնել Սիրիայի կառավարական բանակի հարձակումը, որի հետևանքով կառավարությունը վերահսկոխություն է հաստատել թուրքական մի շարք պահակակետերի վրա։ Թուրքիան մինչև ամսվա վերջ ժամանակ է տվել ռուսաստանին, որից հետո սպառնում է սկսել հարձակումը։
Ռուսաստանը հայտնվել է երկիմաստ իրավիջակում՝ մի կողմից Մոսկվան չի կարող թույլ տալ Թուրքիայի հարձակումը, որը ծանր հարված կլիներ այդ երկրի հեղինակությանը, մյուս կողմից թուրքերին դիմակայելու ռեսուրսներ Ռուսաստանը չունի։
Ինչպես նշում են ռուս ռազմական փորձագետները, թուրքական բանակը Սիրիայում բնական առավելություն ունի թե սպառզինության քանակի ու որակի, թե աշխարհագրական մոտիկության և թե Սիրիայում թուրքական բնակչության ներկայության առումով։ Իր հերթին Մոսկվան կարծես թե խնդիրներ ունի նաև Ասադի հետ։
Առավել մանրամասն դիտեք տեսանյութում.