«Խնդրում եմ տարածեք, որ տեսնեն բոլորը, թե ինչպիսի առողջական խնդիրներ ունեցող տղաներին ասօր էլ կարող են զորակոչել ծառայության։
Եղբայրս է, ծառայության է անցել ԼՂՀ-ում։ Ի ծնե ունեցել է ոտքի խնդիր, սակայն
հետազոտությունների ընթացքում «հայտարարել» են, որ պիտանի է ծառայության։
Այս վիճակով պիտանի՞ է ծառայության, թողնում եմ ձեր դատին։
Մինչև օրս ոչ մի անգամ ի վիճակի չի եղել կատարել ֆիզիկական վարժություններ։
Ոչ ոք չի փորձում օր առաջ լուծում տալ այս հարցին, փոխարենը ուղարկում են բուժկետ, որտեղ էլ շարունակ ցավազրկողներ են ներարկել, որը որևէ օգուտ չի կարող տալ»,-նշել է զինծառայողի քույրը՝ Կիմա Շառոյանը։
Հիշեցնենք, որ Զինծառայողի պիտանիությունը որոշվում է 4 սյունակով.
Զորակոչային տեղամասերին կցագրվող քաղաքացիներ, զորակոչիկներ, ժամկետային պարտադիր զինծառայության շարքային կազմ,
ՌՈՒՀ ընդունվողներ, ՌՈՒՀ-երի, ՊՆ հետ պայմանագիր կնքած բուհերի՝ առաջին և երկրորդ կուրսերի կուրսանտներ (սովորողներ),
Բոլոր կազմերի պայմանագրային, ժամկետային զինծառայության, սպայական կազմի զինծառայողներ, ՌՈՒՀ-երի, ինչպես նաև ՊՆ հետ պայմանագրով բուհերի՝ սկսած երրորդ կուրսից կուրսանտներ (սովորողներ)
Ռադիոակտիվ նյութերով և իոնացնող ճառագայթների այլ աղբյուրների, հրթիռային վառելիքի բաղադրամասերով, էլեկտրամագնիսկան դաշտ ստեղծող ստեղծող սարքերի հետ աշխատող զինծառայողներ և այդպիսի աշխատանքի ընդունվողներ: