Մենք չունենք այնպիսի մարդ, որին վստահենք այնքան, ինչքան Նիկոլին․ խնդիրը հենց դա է

Հայկ Բարսեղյանը իր ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ անդրադարձել է ՍԴ-ի և հանրաքվեի մասին իրադարձություններին, նշելով՝

«Իմ կարծիքը հետևյալն է. Կա Հայաստանում մարդ, որը ղեկավարում է երկիրը, ինչ-որ տեղ լավ, ինչ-որ տեղ վատ, որի անունն է Նիկոլ Փաշինյանն։ Ինքը ունի սրբի կարգավիճակ՝ եթե դու համարձակվես Նիկոլ Փաշինյան անձի ասածին ցանկացած հակառակ ինֆորմացիա ասես՝ դու ազգի դավաճան ես, ադրբեջանցի ես, ամենավերջին մարդն ես
Խնդիրը նրանում է, որ մենք չունենք այնպիսի մարդ, որին որ վստահենք այնքան, ինչքան Նիկոլին։ Անունը դնենք հահակշիռ Նիկոլին՝ չկա ։

Չկա ինչ-որ մեկը կամ ուժ, որը հակակշիռ է Նիկոլին և կքննարկի որևիցե կերպ Սահմանադրակ փոփոխությունների մասին հարցը կամ հանրաքվեի։
Ես ինչքան ինֆորմացիա կնայեմ ինտերնետում լուրերով, չեմ տեսնում այնպիսի մարդկանց կամ անյպիսի մասնագետների, որոնք որ անկեղծ կփորձեն անալիզի ենթարկել սահմանադրական այդ հանրաքվեի մասին որևիցե ինֆորմացիա։ Անունը դնենք՝ «Մենք ինֆորմացված չենք».

Ես որպես ՀՀ քաղաքացի, որն որ կուզի իր երկրում ամեն ինչ լավ լինի, քան առաջ էր՝ ես չունեմ ինֆորմացիա։ Ամեն օր առավոտից երեկո այդ հիմար պատմություններն են մանր-մունր, բայց ոչ ոք չի դնում նորմալ կննարկում թե լավ, այդ օրենքների որ փոփոխությունը մեզ ինչ կա, որը մեզ վնաս կտա և այլն.

Գիտեք, հա, կա Սերժից թողաց ինչ-որ մնացորդներ, որն որ, այո, պետք է մաքրել։ Բայց այդ մաքրելու ընթացքում կարող է ինչ-որ բաներ վնասվի, բայց քանի որ մենք մասնագետ չունենք, իսկ ես ընդհանրապես դրանից բան չեմ հասկանում, ես պիտի, բնականաբար, հենվեմ ինչ-որ կարծիքների վրա։

Մեր խնդիրը իսկզբանե ԱԺ ընտրությունների ժամանակից եկավ, երբ որ մենք կճվաինք թե՝ «Ժողովուրդ, ախր չի կարելի որ 80% մի ուժ լինի, որովհետև երբ մեկ հոգի կկառավարի ինչ-որ բան և կողքից չկա բանավիճող, հնարավոր է լոքը սխալներ տեղի կունենան։»

Ավելի մանրամասն դիտեք տեսանյութում.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *