Սույն թվականի հունվարի 31-ին, առավոտյան ժամը 07:11-ից մինչև ժամը 07:30-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետությունում գործող բջջային ցանցերի օպերատորներից մեկի մի քանի տասնյակ բաժանորդներ ստացել են զանգեր ադրբեջանական, ինչպես նաև օտարերկրյա բազմաթիվ այլ հեռախոսահամարներից՝ 0 վայրկյան տևողությամբ:
Որոշ բաժանորդներ փորձել են հետադարձ կապ հաստատել նշված օտարերկրյա հեռախոսահամարների հետ: Այս մասին հայտնում են Ազգային անվտանգության ծառայությունից:
«Անհրաժեշտ ենք համարում իրազեկել, որ օտարերկրյա անծանոթ հեռախոսահամարների զանգերին պատասխանելու կամ հետադարձ կապ հաստատելու դեպքում հնարավոր է տվյալ հեռախոսահամարի հաշվեկշռից մեծ գումարներ ելքագրվեն, ինչից ելնելով Հայաստանի Հանրապետության բաժանորդներին հորդորում ենք անծանոթ օտարերկրյա հեռախոսահամարներից չպատասխանել և դրանց հետ հետադարձ կապ չհաստատել», – նշված է նամակի մեջ:
Հարգելի՛ հայրենակիցներ, խնդրում ենք կիսվել այս նյութով ձեր ընկերների հետ։
Եղե՛ք իրազեկ, քանի որ տվյալ զանգերի պատճառով հնարավոր է ոչ միայն ձեր կողմից գումարի գանձում, այլև անձնական տվյալների փոխանցում։