Ադրբեջանի նախագահի դստրերից մեկը՝ Լեյլա Ալիևան, կրկին խայտառակել է ինքն իրեն՝ լրատվամիջոցների հարցերին պատասխանելիս իր աննորմալ պահվածքով՝ անբովանդակ ժպիտով, հարափոփոխ ծամածռություններով և այլն։
Հիշեցնենք, որ Լեյլա Իլհամ կըզը Ալիևան ադրբեջանցի քաղաքական և հասարակական գործիչ, 2007 թվականից `Հեյդար Ալիևի հիմնադրամի Ռուսաստանի մասնաճյուղի ղեկավար, 2007 թվականից «Baku» ամսագրի հիմնադիրը և գլխավոր խմբագիրն է:
2011 թվականից` Հեյդար Ալիևի հիմնադրամի փոխնախագահ, «Շրջակա միջավայրի պահպանման միջազգային երկխոսություն» կազմակերպության (IDEA) հիմնադիր ու ղեկավարն է, Իսլամական կոնֆերանս կազմակերպության Երիտասարդական ֆորումի միջմշակութային երկխոսության գլխավոր համակարգողը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ավագ դուստրն է:
2006 թվականի ապրիլի 30-ին նա ամուսնացավ երգիչ և երաժիշտ, երգերի հեղինակ, գործարար և Crocus Group-ի փոխնախագահ Էմին Աղալարովի հետ: Ամուսնանալուց հետո տեղափոխվել է Մոսկվա:
2007 թվականի դեկտեմբերի 19-ին Լեյլա Ալիևան Մոսկվայի հանրությանը և ադրբեջանական սփյուռքին ներկայացրեց “Բաքու”ամսագիրը։
2015 թվականի մայիսի 30-ին հայտնի է դարձել, որ զույգը պաշտոնապես բաժանվել է:
Տեսանյութը դիտեք ստորև.