Առնետավազք՝ ՀՈՒՍԱՄ ԱՍՏԾՈ ՊԱՏԳԱՄՆԵՐԸ ԽՈՐԹ ՉԵՆ ՁԵԶ ՀԱՄԱՐ Արտակ Գալստյանըծ

Արտակ Գալստյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«ՀՈՒՍԱՄ ԱՍՏԾՈ ՊԱՏԳԱՄՆԵՐԸ ԽՈՐԹ ՉԵՆ ՁԵԶ ՀԱՄԱՐ

Տիկնայք և պարոնայք ՍԴ անդամներ, այս բառի բուն իմաստով:

Լուրեր են պտտվում, որ ձեզ ստիպում են հրաժարական չտալ, ի թիվս այլոց ձեզ մեղադրելով առնետավազքի մեջ:

Հայտնեմ Ձեզ, որ ձեր դեպքում, այդ մեղադրանքը անհիմն է:
Նախ ասեմ ձեզ, առնետավազքն ըստ էության այնքան էլ վատ բան չէ։

Բանն այն է, որ այս տերմինը քաղաքականություն է մտել` հիմք ունենալով այն պարզ իրողությունը, որ առաջինն առնետներն են լքում խորտակվող նավը։
Իսկ ինչո՞ւ հենց առնետները։

Որովհետեւ նրանք գտնվում են նավամբարում, եւ եթե նավի իրանի հետ ինչ-որ բան է կատարվում, ջուրն առաջինը հենց նավամբարն է լցվում։

Ուշադրություն դարձրեք եւս մի հանգամանքի վրա. առնետները, որպես կանոն, նավում հայտնվում են ոչ թե ծովային հաճելի զբոսանքի կամ նոր հորիզոններ բացահայտելու ձգտումով, այլ սննդամթերքի պաշարներն ուտելու համար։

Հիմա հարց է ծագում. իսկ ի՞նչ անեն առնետները, եթե նավը խորտակվում է, իսկ դա նշանակում է, որ կրծելու և լափելու այլևս ոչինչ շուտով չի լինելու:
Հանուն ինչի՞ պիտի մնան նավում եւ խորտակվեն։

Հո հիմա՞ր չեն։ Եվ վերջապես` ի՞նչ հերոսություն կա դրանում։»

Առավել մանրամասն դիտեք տեսանյութում.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *