Խոսքը այն տեսանյութի մասին է, թե ինչպես էին Փաշինյանի երեխաները սրտատրոփ սպասում իրենց հայրիկի բանտից դուրս գալուն.
Այ էս կադրերը նայեք, ու էլ հաջորդ անգամ չհամարձակվեք բարբաջել ԱԱԾ հարցաքաննության հրավիրված Հրայր Թովմասյանի երեխաներից:
Հա, Փաշինյան Նիկոլի երեխաներն են «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի դիմաց, սպասում են, թե երբ է իրենց հայրը ի վերջո լինելու ազատության մեջ 3 տարի տևած հետապնդումներից և ազատազրկումից հետո:
Էն Փաշինյան Նիկոլի, որ փողոց էր դուրս եկել պայքարելու իշխանությունը զավթողների դեմ, անարդարության դեմ կեղծված ընտրությունների դեմ, փողոց էր դուրս եկել պայքարելու մեր և Ձեր երեխաների ապագայի համար…
Իսկ նույն Թովմասյան Հրայրն այդ ժամանակ նախարար էր, ում ժամանակ քաղբանտարկյալ Փաշինյանը Անօրինական կերպով զրկված էր անգամ նամակ գրելու իրավունքից: Փաշինյանի մոտից Անօրինական կերպով առգրավվում էին անգամ թուղթ և գրիչը:
Հիմա աչալուրջ նայեք էս երեխաներին և հասկացեք, թե ինչերի մեջով են անցել…