2012 թվականի ապրիլի 12-ին Գյումրիում իր նշանադրության օրը դաժանաբար սպանված 27-ամյա Կարեն Եսայանի (նա Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դստեր փեսացուն էր) մայրը՝ Անահիտ Իսկանդարյանը, հայց է ներկայացրել ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի դեմ, գրում է Aravot.am-ը։
Այն լսվելու է փետրվարի 18-ին, ժամը 11-ին՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարանում։ Ինչպես աղբյուրի հետ զրույցում պարզաբանել է Անահիտ Իսկանդարյանը, նախկին նախագահին դատի տալու պատճառն այն է, որ վերջինս 2018 թվականի մարտի 31-ին ներում է շնորհել ու 4 տարի վեց ամիս ժամկետով կրճատել է սպանության մեղադրանքով դատապարտված Հարություն Սարգսյանի ազատազրկման ժամկետը։
Անահիտ Իսկանդարյանը նաև բաց նամակ է հղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ խնդրելով իր իրավասության շրջանակներում չեղյալ համարել Սերժ Սարգսյանի կողմից շնորհած ներումը։
Հիշեցնենք, որ Համաձայն «ՎիքիԼիքս» կայքի հրապարակած փաստաթղթերի՝ 2006 թ.-ի սեպտեմբերի 5-ին այն ժամանակ ՀՀ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի և Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Էվանսի զրույցի ժամանակ Ս.Սարգսյանը հայտարարել է, որ ինքը պատրաստ է եղել իր հասցեին իր բառերով ասած «անհիմն» մեղադրանքներ հնչեցրած լրագրողի բնակարան հաստավիզներ ուղարկել ու պատժել նրան, բայց նման բան չի արել։ Իսկ «Ժողովուրդ» օրաթերթն այս առնչությամբ հայտարարել է, թե «այդպիսով Ս.Սարգսյանը ԱՄՆ դեսպանին փաստել է, որ «հաստավիզների բանդա» է պահում, որոնց կարող է հրահանգել մարդկանց նկատմամբ հաշվեհարդար տեսնել։»
Ըստ Արկադի Վարդանյանի, «Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը Ռուսաստանի հատուկ ծառայությունների հավաքագրյալ գործակալներ են՝ միգուցե նաև հաստիքային»
Նյութի աղբյուր՝ mamul.am