Բանալին Փաշինյանի ձեռքին է․․․ Ալիևն ընդունեց պարտությունը․ Ռուսաստանը Ադրբեջանը կստանա անվճար

Ընդունեք անկեղծ շնորհավորանքներս արտահերթ խորհրդարանական ընտրություններում «Ենի Ադրբեջան» կուսակցության հաղթանակի առթիվ: Մեր պետությունների միջեւ ռազմավարական համագործակցության հետագա ամրապնդման հույս ունեմ, ասվում է Ալիեւին Պուտինի շնորհավորական ուղերձում:

Պուտինն Ալիեւին եւ նրա զինակիցներին նորանոր հաջողություններ է ցանկացել:

Պուտինի շնորհավորական ուղերձում էական է անկեղծ բառը: Եթե Պուտինը պարզապես շնորհավորեր, Ալիեւին կարող էր թվալ, թե նա հեգնում է իրեն, որովհետև բոլորն էլ գիտեն, թե ինչպիսի «հաղթանակ» է եղել այն:

Միեւնույն ժամանակ, Պուտինի ուղերձում բացակայում են ազատ ընտրություններ, ժողովրդավարություն եւ նման այլ բառերը: Նա շնորհավորում է հենց հաղթելու հանգամանքը, կարեւոր չէ՝ թե ինչպես, ինչը խիստ հոգեհարազատ է Ռուսաստանի Դաշնության նախագահի կենսափիլիսոփայությանը:

Միեւնույն ժամանակ, Պուտինի անկեղծությունն ունի այլ պատճառ: Բանն այն է, որ ընտրության նախօրեին ԵԽ-ն ընդունեց Ադրբեջանում քաղբանտարկյալների մասին բանաձեւը:

Բացի դրանից, Եվրախորհրդարանը եւ Ամերկայի Միացյալ Նահանգները խիստ գնահատականներ տվեցին խորհրդարանի արտահերթ ընտրությանը:

Մանրամասները դիտեք տեսանյութում՝

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *