Պայթունավտանգ՝ ԱՆՊԱՏԻՎ ՄԱՐԴԻԿ ՊԱՏՎԻՑ ԽՈՍԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՉՈՒՆԵՆ․․․

Առհասարակ չի կարելի վստահությամբ մոտենալ մի մարդու, ով ոչ վաղ անցյալում դավաճանեց Փաշինյանին և դարձավ ընդիմադիր.

Սոնա Արշունեցին իր ֆեյսբուքյան էջում գրել է.

ԿՈՉ ԻՄ ԺՈՂՈՎՐԴԻՆ․ ԹՈՒՅԼ ՄԻ ՏՎԵՔ ՎԱՆԵՑՅԱՆՆԵՐԸ ՈՒՂԵՂԻ ԼՎԱՑՄԱՆ թեստ անցկացնեն, ձեզ մոլորեցնեն, իրենց փրկիչ ներկայացնեն․նա ոչ միայն Փաշինյանին է դավաճանել, այլ՝ հենց քե՛զ ժողովուրդ․․․

նա հեղափոխության հենց առաջին օրից է ներմուծված եղել ռեժիմի կողմից, ամեն կերպ աշխատել է վարչապետին հեղինակազրկել և խոչընդոտելու Նոր Հայաստանի առաջընթացին, կատարելով ռեժիմի հրահանգները, պաշտպանելով նրանց շահերը, որ միլիարդների թալանածները հանգիստ վայելեն, իսկ երբ բացահայտվեց, որ դրածո է ու հեռացվեց պաշտոնից, սկսեց վարչապետի հասցեին ստեր մոգոնել ու կասկածի սերմեր տարածել ժողովրդի մեջ, վարկաբեկելով նրան․․․

Եվ հիմա կուսակցություն է բացում, որպես ընդդիմություն կառավարությանը և հարցազրույց է տալիս, թե « «Մենք երբեք չենք երազում քաղաքականության մասին, բայց երբ չի լինում այլընտրանք, երբ բարձրացվում է երկրի ապագայի հարցը, առանց մեկ վայրկյան մտածելու, երկրի բարօրության օգտին որոշում է կայացվում։

Այսօր Հայաստանում ակնհայտ ինչ որ բան այն չէ, և ես քաղաքականությունում եմ․․․այս պահին Հայաստանում բազմաթիվ խնդիրներ կան, որոնք լուծումներ են պահանջում, իսկ կառավարությունը հեռացել է 2018 թ․ «թավշյա հեղափոխության» նպատակներից։- ասել է Վանեցյանը։

Առավել մանրամասն դիտեք տեսանյությում.

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *