Քաղաքագետ Երվանդ Բոզոյանը որոշել է չմիանալ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին և չմասնակցել սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քարոզարշավին։
Բայց զրույցում ասաց, որ ճիշտ կլիներ կուսակցություններն ակտիվ մասնակցություն ունենային քարոզարշավին։ Նա նաև տվյալներ ներկայացրեց, թե ըստ իրեն, այժմ ինչ վարկանիշ ունի գործող իշխանությունը։
![]()
«Ես ունեմ բազմաթիվ ծանոթներ, բարեկամներ տարբեր համայնքներում։ Ես տեսնում եմ, որ այնտեղ հասարակությունը լավ չի հասկանում՝ ինչի մասին է խոսքը։ Նրանց բոլորի մոտ կա կոնկրետ վերաբերմունք Նիկոլ Փաշինյանի նկատմամբ, նրանցից տասը տոկոսն անվերապահ աջակցում է իրեն, տասը տոկոսը դեմ է, ութսուն տոկոսը խիստ վերապահություն ունի և հիասթափված է»,- նշեց նա։
Ես օրինակ, այն կարծիքին եմ, որ կարելի էր ՈՉ-ի մեծ արշավ սկսել, բացատրական աշխատանք ներկայացնել մեր հանրությանը, թե ինչի համար է այդ արվում։
![]()
Ես կազմակերպական առումով որևէ բանի չեմ մասնակցում, սակայն որպես քաղաքացի գնալու եմ և մասնակցեմ ընտրությանը,- հավելեց Երվանդ Բոզոյանը։
Մանրամասները դիտեք ստորև՝ տեսանյութում՝