Տարոն Չախոյանն իր ֆեյսբուքյան էջում կիսվել է նոր տեսանյութով Գյումրիում տեղի ունեցած միջադեպից և կատարել է հաջորդ գրառումը.
էս էլ նրանց համար, ովքեր դեռ ասում են բան չի փոխվել:
Էնքան է բան փոխվել, որ նկաատելով անվտանգության աշխատակիցների տարածքից հեռացրած կնոջը՝ վարչապետը հրահանգում է մոտ թողնել վերջինիս:
Մինչ վերջին վիրավորանքը ծով համբերությամբ լսում է էս կնոջն և վերջում էլ ավելացնում՝ «Ամեն ինչ լավ կլինի…»
Խոսքը չի ընդհատում և ինչպես կասեր մերժվածը՝
«Հիմա եկել ես, մեր տոնը հարամ ես անում, որ ի՞նչ անես…»
Այ հենց էս միջադեպն էլ վառ ապացույցն է այն բանի , որ բան է փոխվել, որ էս կնոջն բացարձակապես թույլ տվեցին մոտենալ, խոսել և միջադեպի տեսանյութն էլ տարածվեց:
Իսկ ինչ որ լրաատվամիջոցներ վարչապետի մոտ 3 ժամ տևած ուղիղ եթերից, որտեղ վարչապետը առավել մանրամասն ներկայացնում է ամեն շենք և տուն , մտնում հյուրատներ և թանգարաններ,փորձում է հարյուրավոր քաղաքացիների ներկայացնել կոլորիտային Գյումրին, նկաատեցին մենակ էս միջադեպն և տեսանյութի միայն մի հատվածը տեղադրելով գրեցին.
«Ինչպես երևում է կադրերից, թիկնապահները քարշ տալով հեռացնում են կնոջը վարչապետ Փաշինյանի մոտից»:
Նույնն է, ինչքան էժան թատրոն եք սարքում, էնքան Նիկոլի ռեյտինգը բարձրանում է ,և դա նրանից չէ որ Նիկոլն առանց սխալ է, այլ նրանից որ դուք եք շատ վատը…
Տեսանյութը՝ ստորև.