Երեկ Պաշտպանության բանակի արեւելյան ուղղությամբ մարտական դիրքում հրազենային վիրավորում է ստացել քսաներեքամյա պայմանագրային զինծառայող Հայկ Ասրյանը, ով մասնագիտությամբ ծրագրավորող էր, ոսկե մեդալով ավարտել էր դպրոցն ու գերազանցությամբ՝ համալսարանը:
Նախեւառաջ խնդիր է առաջանում՝ նրա մասնագիտությունը բանակին պե՞տք չէր, մանավանդ ժամանակակից աշխարհում տեխնոլոգիական-հիբրիդային դիմակայության պայմաններում:
Այս խնդիրը հրատապ է նաեւ այն առումով, որ վերջերս մեկ այլ ցավալի դեպքով բացահայտվեց զորամասերից մեկում «նայողների» եւ արտոնյալների դեպքը, որոնք կարծես թե մարտական հերթապահության չեն գնում:
Հայկի դեպքն արդեն 13-րդն է այս տարի, 13 դեպք ոչ հակառակորդի զենքից: Հանրությունը քննարկում է այս իրավիճակը, մասնագետները ելքեր են առաջարկում:
Կարծիքներ են հնչում, որ սա պատահական չի կարող լինել, եւ նման է հայկական բանակի դեմ հիբրիդային դավադրության ու քայքայիչ աշխատանքի: Կան նաեւ շրջանակներ, որոնք հարմար առիթ են գտել սեփական խնդիրների համար ու պարզապես դիակապտությամբ են զբաղված:
Մանրամասները դիետք տեսանյութում՝