Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը, նախօրեին անդրադառնալով իր կենսագրության վաղեմի դրվագի մասին մամուլի հրապարակած տեղեկությանը, արել է բավականին սուր հայտարարություն: Տեղեկություն էր հրապարակվել, որ Պապիկյանը ծածկել է իր դատվածությունը:
Նախարարը մեկնաբանել է, որ դեպքը տեղի է ունեցել ծառայության տարիներին՝ մոտ 13 տարի առաջ, ու տեղի է ունեցել սահմանապահ զորամասում, այսինքն՝ ոչ հայկական զինուժում: Բայց դեպքի մանրամասները Ու նախարարի պարզաբանումը, ըստ ամենայնի, արդեն քաջածանոթ են ընթերցողին, ու այդ իմաստով չկա Լրացուցիչ վերաշարադրման կարիք:
Հետաքրքիրն այն է, որ նախարար Պապիկյանը փաստորեն կասկած է հայտնել, որ այդ տեղեկությունը մամուլին է հասել ուժային կառույցների բարձրաստիճան որևիցէ պաշտոնյայի միջոցով ու թողտվությամբ, որովհետև, ըստ նրա՝ այդօրինակ տեղեկատվությունը պահվում է փակ ու հասանելի է մենակ այդ կերպ: Սուրեն Պապիկյանը հայտարարել է, որ դիմում է ոստիկանության և ԱԱԾ պետերի ժամանակավոր պաշտոնակատարներին, որ նրանք պարզեն, թե ինչպես է տեղեկությունը հայտնվել մամուլում:
Պապիկյանն ակնարկել է՝ օգտագործելով «պատիվ ունեմ» արտահայտությունը, որը, ինչպես հայտնի է, քաղաքական շրջանառության մեջ հայտնվեց ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանի պաշտոնանկությամբ: Արդյոք Սուրեն Պապիկյանը դրանով ակնարկում էր ԱԱԾ նախկին պետի՞ն, թե՞ ոչ:
Բանն այն է, որ այստեղ կարող է լինել մեկ ուրիշ հետաքրքրական հանգամանք, արդեն ավելի լայն իմաստով: Խոսքն այն մասին է, որ փաստորեն կարող է այդ կերպ շրջանառության մեջ հայտնվել փակ տեղեկատվության մի մեծ ծավալ, որ կարող է տնօրինել Արթուր Վանեցյանը՝ ի նախկին պաշտոնե:
Առավել մանրամասն դիտեք տեսանյութում.