ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում ընթացող Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի վերաբերյալ պանելային քննարկման ժամանակ մեկ անգամ նույնպես վերահաստատեց, որ Լեռնային Ղարաբաղը երբեք չի եղել անկախ Ադրբեջանի կազմում:
Այս կերպ հակադարձելով Ալիեւի դիտարկմանը, թե Լեռնային Ղարաբաղը Հայաստան չէ, այն անկախ պետություն չէ, ու ոչ ոք չի ճանաչում այդ անօրինական սուվբյեկտին: Փաշինյանն նշեց ինչպես Ադրբեջանն է անկախություն ձեռք բերել Խորհրդային Միությունից, այնպես էլ Լեռնային Ղարաբաղը` Ադրբեջանից ու Խորհրդային Միությունից է անկախացել:
«Ադրբեջանը խախտել է հրադադարը ու կորցրել է տարածքներ: Այո, առաջին հերթին Ադրբեջանը չի հարգել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի փաստաթղթի պայմանները: Եթե նայենք թիվ 884 բանաձևը, կտեսնենք, որ այնտեղ գրված է, որ Ադրբեջանը խախտել է հրադարարը, ու դրա հետևանքով կորցրել է տարածքներ:
Սակայն այստեղ ուզում եմ շատ էական մի բան նշե: Դժբախտաբար, վերջին 25-30 տարիներին ամեն անգամ մենք կրկնում ենք նման բաները։ Չեմ կարծում, որ արդար մոտեցում է սա: Մտավախություն ունեմ, որ միջազգային հանրությունը ինչ-որ առումով հոգնած կլինի նույն բանը լսելուց: Հակամարտության կարգավորման համար նոր մոտեցումներ և գաղափարներ են պետք հիմա»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետը նույնպես անդրադարձավ Իլհամ Ալիևի պատմական մեջբերումներին, նշելով, որ այդքան հեռու գնալու կարիքը չկար: «Պետք չէր գնալ պատմության գիրկը, որովհետև երբ հայ թագավոր Տիգրան Մեծը բանակցում էր Պոմպեոսի` հռոմեական ռազմական առաջնորդի հետ, չկար որևիցէ պետություն Հարավային Կովկասում ու ընդհանրապես ողջ աշխարհում, որը կանվանվեր Ադրբեջան: Ապա չեմ կարծում, թե արդար մոտեցում է այդքան հեռու գնալ: Ես կարող եմ գնալ էլ ավելի հեռուն ու սկսել օրինակ մ.թ.ա․ 400-րդ թվականից, բայց այդպես չեմ վարվի, քանի որ չեմ կարծում, թե դա ճիշտ մոտեցում է»,- հայտարարեց Փաշինյանը:
Առավել մանրամասն դիտեք տեսանյութում.