Հայտնի է դարձել, թե ով է Հայաստանը ներկայացնելու «Եվրատեսիլ 2020»-ում

Հայաստանը «Եվրատեսիլ 2020» երգի մրցույթում կներկայացնի հունահայ երգչուհի Աթենա Մանուկյանն իր Chains On You երգով:

Այս մասին հայտնի դարձավ րոպեներ առաջ Հանրային հեռուստատեսության «Դեպի Եվրատեսիլ» նախագծի եզրափակիչ փուլի ժամանակ:

Այս տարվա հայաստանյան ազգային փուլին մասնակցում էին 12 արտիստ՝ հատուկ մրցույթի համար գրված երգերով, որոնք ներկայացրին Առաջին ալիքի ուղիղ եթերում:

Հաղթող մասնակիցը որոշվեց միջազգային ու հայաստանյան ժյուրիի եւ հեռուստադիտողի քվեարկության արդյունքում՝ հավաքելով 168 միավոր:

«Եվրատեսիլ 2020» մրցույթը տեղի է ունենալու Ռոտերդամում:

Առաջին երկու կիսաեզրափակիչները կայանալու են մայիսի 12-ին եւ 14-ին, իսկ եզրափակիչը՝ մայիսի 16-ին:

Հայաստանի ներկայացուցիչը հանդես է գալու 2-րդ կիսաեզրափակչում:

Նշենք նաև, որ Հայաստանը Եվրատեսիլում բազմիցս ներկայացրած հայ երգիչները, երգուհիները դեռևս առաջին հորիզոնական չեն զբաղեցրել միջազգային հարթակում։

Մեր անձնակազմը սիրով շնորհավորում է Աթենա Մանուկյանին, մաղթում է հաջողություն։ Նրա հաղթանակը ամբողջ հայ ազգի, հայ ժողովրդի հաղթանակն է։

Տեսահոլովակը դիտեք ստորև՝

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *