«Ղարաբաղը հայկական հող է, էլ ինչ վիճելի հարց կարող է լինել…». Սիրիայի հոգևոր առաջնորդ

Ղարաբաղը հայկական հող է, էլ ինչ վիճելի խնդիր կարող է լինել: Սիրիայի հոգևոր առաջնորդ, Ահմադ Բադր ադ-Դին Հասսունը ռուսական Զանգվածային լրատվամիջոցներին տված հարցազրույցում խոսել է նաև Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ:

Ահմադ Բադր ադ-Դին Հասսունը նշել է, որ Լեռնային Ղարաբաղի հարցը վաղուց պետք է լուծված լիներ:

«Չեմ հասկանում, թե ինչն է այստեղ վիճելի: Անձամբ ես աջակցում եմ Ղարաբաղին և այդ ժողովրդի անկախության ու ազատության ձգտումներին:

Ուզում եմ շեշտել, որ ղարաբաղյան կոնֆլիկտի պատճառը կրոնական չէ: Պատճառը ժողովրդի կամարտահայտությունն է, և սրա հետ չի կարելի հաշվի չնստել»,- ասել է նա:

Սիրիայի հոգևոր առաջնորդն 1-ին անգամ իր տեսակետը Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ հայտնել էր երկու հազար տասնմեկ թվականին՝ Սիրիայի կրոնական փոքրամասնությունների հետ հանդիպման ընթացքում:

Նշենք նաև, որ երեկ Նիկոլ Փաշինյանը Իհլամ Ալիևի հետ զրույցում, հաստատել է, որ Արցախը Հայաստան է և վե՛րջ։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *