Հրատապ՝ Վտանգավոր խաղ Հայաստանի դեմ. ԱԱԾ-Ն կհայտնաբերի՞ Դիվերսանտին

Ռոբերտ Քոչարյանի փոքր որդին՝ Լեւոն Քոչարյանն ԱԱԾ-ին կոչ է արել հայտնաբերել ֆեյսբուքյան ֆեյք էջի հետեւում գտնվող անձին, որի էջից համացանցում լայնորեն տարածվում է գրառում բանակում մահերի հետ կապված:

Այդ գրառումն իր մեջ պարունակում է շատ վտանգավոր շեշտադրումներ, որոնք կապված են հայաստանցի-արցախցի, Հայաստան-Արցախ հարաբերության հետ, պարունակում է կոչ՝ Արցախից հետ բերել հայաստանցի զինծառայողներին, եւ այլն:

Տարածվող գրառումը գրեթե թե հնարավոր է բնորոշել ուրիշ ձև, քան Հայաստանի դեմ տեղեկատվական դիվերսիա, ոտնձգություն ազգային անվտանգության դեմ: Քոչարյանի որդին այդ կապակցությամբ հրավիրում է ԱԱԾ ուշադրությունը, կոչ անելով հայտնաբերել օգտատիրոջը ու հստակեցնել, թե ինչ քաղաքական համակրանքի կամ հայացքի տեր է նա:

Լեւոն Քոչարյանի կոչն անկասկած ունի նույնպես հասկանալի անձնական մոտիվացիա: Խնդիրն այն է, որ հունվարին ԱԱԾ-ն արագորեն հայտնաբերեց մի օգտատիրոջ, որի էջից տարածվել էր սուտ տեղեկություն այն մասին, թե Հայաստանի վարչապետը իրանցի գեներալ Սոլեյմանիին կյանքից հեռացնելու համար շնորհավորել է Դոնալդ Թրամփին:

Այդ տեղեկությունն արագ տարածեցին ադրբեջանական ԶԼՄ-ները, հասցնելով նույնիսկ իրանյան մեդիատարածք: Այս իրողությունը միանգամայն իրավացիորեն գնահատվեց պետական անվտանգության դեմ ուղղված քայլ: ԱԱԾ գտավ ֆեյք էջի օգտատիրոջ, որը, ըստ պաշտոնական հաղորդագրության, եղել է Ռոբերտ Քոչարյանի կողմնակից:

Առավել մանրամասն դիտեք տեսանյութում.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *