Լիլիթ Հովհաննիսյանի և Ալիկ Գյունաշյանի անզուգական «Մամ ջան, մամ ջան» զուգերգը

Ալիկ Գյունաշյանը ծնվել է 1954 թվականին, Լենինականում։ Միջնակարգ կրթությունը ստացել է Ավետիք Իսահակյանի անվան թիվ քսանվեց, այնուհետև Արտյոմ Պետրոսյանի անվան թիվ տասը դպրոցներում։

1962 թվականից ընդգրկվելով Լենինականի Սևյանի անվան երգի–պարի համույթում, գյումրեցուն վայել, տարիների ընթացքում արժանացել է բազմաթիվ մրցանակների՝ հինգ անգամ ոսկե մեդալի, տասը տարեկան հասակում Անդրկովկասյան մրցույթի դափնեկրի կոչման և այլ մրցանակների։

Ալիկ Գյունաշյանը համերգներով հանդես է եկել Ամերիկայի Միացյալ Նահանգներում, Ֆրանսիայում, Հոլանդիայում, Խորհրդային միության մի շարք քաղաքներում, Հայաստանի Հանրապետության գրեթե ողջ քաղաքներում ու գյուղերում։

2014 թվականի հոկտեմբերի քսանհինգին Գյումրու օր տոնակատարության ժամանակ, Ալիկ Գյունաշյանին շնորհվեց Գյումրու պատվավոր քաղաքացի կոչումը, իսկ 2014 թվականի դեկտեմբերի տասնմեկին պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության բարձրագույն՝ ոսկե մեդալով:

Լիլիթ Վաչագանի Հովհաննիսյան, հայ երգչուհի։ Հայտնի է դարձել 2006 թվականին «Շանթ» հեռուստաընկերության «Հայ սուպերսթար» հեռուստանախագծի 1-ին եթերաշրջանին մասնակցելուց հետո, որտեղ զբաղեցրել է չորրորդ հորիզոնականը։ Իր դեբյուտային «Նրան» կոչվող ստուդիական ալբոմը նա թողարկել է 2011 թվականին։

Թողարկել է բազմաթիվ տեսահոլովակներ, որոնցից մի քանիսը «Յութուբ» վիդեոհոսթինգում հավաքել են միլիոնավոր դիտումներ:

Ստորև ձեզ ենք ներկայացնում Լիլիթ Հովհաննիսյանի և Ալիկ Գյունաշյանի անզուգական «Մամ ջան, մամ ջան» զուգերգը՝

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *