Երևանում կանանց դիեր են հայտնաբերվել

Փետրվարի տասնութին, ժամը 13:28-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Դուրյան թաղամասի թիվ քառասունհինգ շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին:

Դեպքի վայր է մեկնել Արտաքին իրավիճակների նախարարության ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները բացել են բնակարանի դուռը և ննջասենյակի անկողնում հայտնաբերել Սուսաննա Ս.-ի (ծնված հազար ինը հարյուր հիսուներեք թ.) մարմինը:

***

Ժամը 13:23-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ռուբինյանց փողոցի թիվ մեկ շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին:

Դեպքի վայր է մեկնել Արտակարգ իրավիճակների նախարարության ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները բացել են բնակարանի դուռը և ննջասենյակի հատակին հայտնաբերել Լիդա Մ.-ի (ծնված հազար ինը հարյուր երեսունվեց թ.) մարմինը:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *