Կոմանդոսի սենսացիոն հայտարարությունը․ ՇՏԱՊ

Նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է ՀՀ Ռազմական ոստիկանության պետ Արթուր Բաղդասարյանին ու Զինված ուժերի բարոյահոգեբանական ապահովման վարչության պետ Ալեքսան Ալեքսանյանին պաշտոններից ազատելու մասին հրամանագրերը։

Հստակ տեղեկություններ կան, որ պաշտոնից ազատվելու է նաև ՊԲ հրամանատար Կարեն Աբրահամյանը։ Այդ կատարվող փոփոխությունների վերաբերյալ Hraparak.am-ը խոսեց գեներալ Արկադի Տեր- Թադևոսյանի՝ Կոմանդոսի հետ՝ նրան հարցնելով, թե ի՞նչ փոփոխություններ են սրանք, ու իր տեսակետով՝ ինչո՞վ են պայմանավորված այդ պաշտոնանկությունները․

«Ես այժմ մի փոքր ուրիշ գործով եմ զբաղված, ես երեխեքին «ԴՕՍԱՖ»-ով պատրաստում եմ բանակի համար, զինվորական մասնագիտություններ՝ վարորդներ, տանկիստներ, կապավորներ ենք պատրաստում։ Ես այժմ այդ գործով եմ զբաղված, սակայն մենք բանակի կողքն ենք, բանակի մասին պետք է խոսի նա, ով գնում, շփվում է։

Այժմ շատ գեներալներ նստած են տաք կաբինետներում ու իրենք խոսում են զինվորների մասին, այնուհետև մեկ անգամ գնում են զինվորի մոտ, ասում են՝ մենք գնացել ենք զինվորի մոտ։

Պետք է այդ ամենի հետ շփվել տեղում, եփվել, ու իրենք պետք է այդ հարցերին պատասխանեն, հասկանում ես, ես այժմ չեմ կարող ոչ մի բան ասել։ Տեսնո՞ւմ եք՝ ևս 2 հոգու հանեցին՝ Ալեքսան Ալեքսանյանին ու Արթուր Բաղդասարյանին, չեմ կարող ասել, թե ինչ է կատարվում»,- պատասխանեց Կոմանդոսը։

Առավել մանրամասն դիտեք տեսանյութում.

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *