Մեծ սենսացիա Թուրքիայի սահմանին մոտ ! Հայ ազգը սա է քննարկում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, առաջին հայացքից բավականին տարօրինակ թեմայով: Խորհրդակցությունը վերաբերել է Յարխուշտայի փառատոն անցկացնելուն, որը պաշտոնապես կրելու է Զարկ ֆեստ անվանումը:

Տեղեկությունն առաջացրել է տարակույս ու հարցեր՝ միթե չկա վարչապետի հետ քննարկելու ավելի կարեւոր հարց, միթե Հայաստանում անցկացվող տարատեսակ փառատոնները վարչապետի մակարդակի քննարկման հարց են: Հատկապես որ այդ փառատոնները  շատ են եւ շատանում են:
Կարո՞ղ է արդյոք հարցն ավելի նուրբ լինել: Խոսքը փառատոնի ժամանցա-մշակութային, էթնո-զբոսաշրջային նշանակությունից բացի, նաեւ քաղաքական նշանակության մասին է:

«Ընդ որում, տեղն էլ պատահաբար չէ ընտրված՝ Թալինի տարածաշրջանը, որը հայտնի է որպես սասունցիներով բնակեցված տարածաշրջան, և գիտենք, որ յարխուշտան առանձնահատուկ լավ է ստացվում սասունցիների մոտ», խորհրդակցությանն ասել է Նիկոլ Փաշինյանը:

Յարխուշտայի փառատոնն անցկացվելու է Արագածոտնում, Թալինից դեպի Արեւելք՝ դեպի հայ-թուրքական սահման ընկած Դաշտադեմ գյուղի մոտ գտնվող միջնադարյան կիսավեր ամրոցի տարածքում: Դաշտադեմի ամրոցը Հայաստանի պատմամշակութային խորհրդավոր հուշարձաններից մեկն է:

Այդ ամենը բավականին խորհրդանշական է, սկսած հայ-թուրքական սահմանի հարեւանությունից, մինչեւ ամրոցի պատմամշակութային հարուստ շերտերը, որոնք էլ իրենց մեջ պարփակելու են Զարկ ֆեստ դարձյալ խորհրդանշական անվանումով փառատոնը:

Առավել մանրամասն դիտեք տեսանյութում.

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *