Դավիթ Ջալալյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել․
Փետրվարի քսանհինգը՝ պատմական օր․ «Սիամական զույգի» նստելու բացառիկ սիմվոլը
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում քննվող Ռոբերտ Քոչարյանի ու մյուսների գործով փետրվարի տասնութի նիստը հետաձգվեվել էր Յուրի Խաչատուրովի թարգմանչի բացակայության պատճառով։ Նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանը դատական հաջորդ նիստը նշանակել էր փետրվարի 25-ին։
Նախօերի պարզ դարձավ, որ Պետական բյուջեից մոտ 0,5 միլիարդ դրամի հափշտակություն կազմակերպելու մեջ մեղադրվող Սերժ Սարգսյանի գործով 1-ին դատական նիստը ևս նշանակվել է փետրվարի 25-ին: Նիստը կկայանա Նոր Նորքի ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ:
Ու փաստորեն, ըստ էության զուգադիպության արդյունքում, անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ, մեր պետության նախագահի պաշտոնները զբաղեցրած անձինք նույն օրը կնստեն մեղադրյալի աթոռին։ Փետրվարի քսանհինգը այսուհետ կլինի պատմական օր։
Ոմանք այն կարծիքին են, որ Հայաստանի համար ամոթալի է, 2 նախագահները այսօր մեղադրյալի կարգավիճակում են։
Մանրամասները դիտեք ստորև՝ տեսանյութում։