Թրամփի հետաքրքրությունների աճի պատճառը Հայաստանում ԲԱՑԱՀԱՅՏՎԵՑ

Աճել է Հայաստանի հանդեպ Միացյալ Նահանգների հետաքրքրությունը՝ հայտնել է Ամերիկայի հայկական համագումարի համանախագահ Էնթոնի Բարսամյանը, զրուցելով «Ամերիկայի ձայն»-ի հետ:

Բարսամյանը նշել է Հայաստանում տեղի ունեցող փոփոխություններով Ամերիկայի Միացյալ Նահանգների հետաքրքրվածության վերաբերյալ՝ նշելով, թե դա կարող է բերել Հայաստանին ցուցաբերվող աջակցության ընդլայնման:

Ի՞նչն է բարձրացրել Հայաստանի հանդեպ ԱՄՆ հետաքրքրությունը, որն իհարկե, ակնառու է առանց նույնիսկ ԱՀՀ համանախագահի հավաստիացման, թեև վերջինս անկասկած իրողությանը տիրապետում է ոչ միայն տեղեկատվական, այլ նաև ներքին խոհանոցային մակարդակով:

Այդուհանդերձ, Հայաստանի, հայկական գործոնի հանդեպ ԱՄՆ հետաքրքրության աճը բացահայտ է, տեսանելի անզեն աչքով անգամ: Եվ այստեղ ոչ միայն հստակ ցուցիչ է Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևերի աննախադեպ ընդունումը Կոնգրեսի 2 պալատներում, այլ, օրինակ, նաև Կոնգրեսում հետաքրքրության աճը Արցախի հանդեպ:

Մի քանի հայամետ կոնգրեսականներ որոշել են Արցախ գործուղել իրենց գրասենյակների ներկայացուցիչների՝ մարտի երեսունմեկին սպասվող համապետական ընտրությունը դիտարկելու նպատակով:

Մանրամասները դիտեք տեսանյութում՝

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *