Երեկ՝ ժամը 22:00-ին, Հանրային հեռուստաընկերության եթերում հեռարձակվել էր հեռուստահաղորդավար Պետրոս Ղազարյանի հարցազրույցը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Հաղորդման մեջ վարչապետը ընդգծել է, որ ատելության քարոզ տանում է ոչ թե իշխանությունն, այլ իշխանության նկատմամբ։
Այսօր ատելության քարոզ տանում է ոչ թե իշխանությունը, այլ ատելության քարոզ տարվում է իշխանության նկատմամբ՝ էսօրվա իշխանության ու ժողովրդական հեղափոխության կողմից ստեղծված հնարավորությունների օգտագործմամբ: Հանրային հեռուստաընկերության եթերում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով Պետրոս Ղազարյանի՝ երկրում ատելության մթնոլորտի մասիպ հարցին:
«Դուք Հայաստանում հիշո՞ւմ եք դեպք, երբ երկրում ընդամենը հինգ ընդդիմադիր հ/ը է գոյություն ունեցել»,- հարց հնչեցրեց Փաշիյանն այնուհետև շարունակեց.
«Ամենաատելի օլիգարխը դուրս է գալիս, սպառնում, ասում է՝ ոտերս մաքրելու եմ… Այո՛, արդարադատությունն այդ մարդկանց վրա փոխաբերական իմաստով օրենքով սահմանված կարգով իր ոտքերը մաքրելու է՝ հանուն հենց այդ մարդկանց և երկրում հանուն հանդուրժողականության մթնոլորտի, քանի որ եթե դա տեղի չունենա, ժողովուրդը բառիս ֆիզիկական իմաստով այդ մարդկանց վրա իր ոտքերը կմաքրի. Սակայն մենք դա թույլ չենք տա»,- նշեց վարչապետը՝ նկատի ունենալով ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանին (Նեմեց), ով բերման ենթարկելուց Այնուհետև այդպիսի հայտարարություն էր արել:
Պաասխանելով դիտարկմանը, որ ինքը նույնպես այդ մարդկանց վարչապետն է, գուցե քաղաքացին կարող է այդպես խոսել, սակայն վարչապետը՝ ոչ, Փաշինյանն ասաց, որ, այո՛, նրանք քաղաքացի են, բայց դա չի նշանակում, որ կարող են շարժվել դեպի ծայրահեղականություն և գործել այդ տրամաբանության մեջ՝ քրեական ենթամշակույթի քարոզմամբ.
«Իսկ իրավապահներն ունեն ծայրահեղականացումը, բռնությունը կանխարգելելու ու նախականխարգելելու գործառույթ, ու երբ կունենան օպերատիվ տեղեկատվություն, կդիմեն գործողությունների: Ինչի որ Նաիրի Հունանյանին երկու անգամ բերման ենթարկած լինեի, դրա արդյունքը ավելի լավ կլինե՞ր, թե՞ ավելի վատ: Կան մարդիկ որոնք որիշ լեզու չեն հասկանում ուղղակի. էդ մարդկանց խորհուրդ եմ տալիս ջութակ նվագել սովորել, որ ավելի քաղաքակիրթ բառապաշար սկսեն հասկանալ, թե ինչու ջութակ, հասկացողը հասկացավ»: