Նեմեց Ռուբոն գողական աշխարհում․․․ ԴՐԱԿԱՆ ԼՈՒՐ! Ռազմիկ Աբրահամյանի մեղադրանքը խստացվեց

Նեմեց Ռուբոյի «ջութակի կոնցերտը»․ Скрипач-ի «գաստրոլները» կալանավայրում․․․

«Բոլորին է հայտնի, թե ես ոնց եմ վարվում այդ մարդկանց հետ։ Չգիտե՞ք, թե ես ինչ պետք է անեմ։ Պիտի պատժեմ, ծեծեմ։ Թե՞ մտածում եք՝ խուսափելու եմ ասեմ։

Որ ասեն՝ ջութակ եմ նվագել, ա՛յդ ժամանակ զարմացեք, ժողովո՛ւրդ ջան» – հայտնի այս հայտարարությունը ՀՖՖ-ի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանը՝ Նեմեց Ռուբոն արել էր 2011 թվականի սեպտեմբերի քսաներեքին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում։

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում նախկին ռեժիմի հասարակության կողմից ատելի տարրերին խորհուրդ տվեց ջութակ նվագել քաղաքակիրթ բառապաշարն ավելի լավ հասկանալու համար։

«Ամենաատելի օլիգարխը, երբ դուրս է գալիս ու ասում, որ ոտքերս մաքրելու եմ, այո՛, արդարադատությունն այդ մարդկանց վրա, իհարկե՝ փոխաբերական իմաստով, մաքրելու է ոտքերը: Եթե սա տեղի չունենա, ապա ժողովուրդը ֆիզիկապես իր ոտքերը կմաքրի, սակայն մենք դա թույլ չենք տա։

Մանրամասները դիտեք տեսանյութում՝

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *