Նիկոլի ցնցող պատասխանները՝ Պետրոսի ամենասուր հարցերին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հանրային հեռուստաընկերության եթերում ի թիվս ուրիշ հարցերի վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ նույնպես Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում կայացած Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի մասին պանելային քննարկմանը, որին մասնակցել էր նույնպես Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը։

Ի՞նչ սպասելիքներով գնացիք,-հարցրեց Պետրոս Ղազարյանը: Վարչապետն ընդգծեց իր տեսակետով այս հանդիպումն ունի շրջադարձային նշանակություն որոշ պատճառներով:

2018 թվականի մայիսից Ադրբեջանը փորձում է միջազգային ամբողջ հանրությանը համոզել, որ Հայաստանն ունի ապակառուցողական դիրքորոշում Ղարաբաղի հարցում: Այդ խոսակցությունը միջազգային հանրությանը շատ պարզ ցույց տվեց, որ Հայաստանն ունի կառուցողական դիրքորոշում Ղարաբաղի հարցում, իսկ Ադրբեջանն ունի ապակառուցողական, ընդհուպ ռասիզմին հասնող դիրքորոշում Ղարաբաղի հարցում: «Սա ամենակարեւոր արդյունքն է»,-նշեց վարչապետը

«Երկրորդը, սա իմ կարեւորագույն խոստումներից մեկի իրականացումն էր, որ ՀՀ ժողովրդից Ղարաբաղի հարցի բանակցային գործընթացում ես որևիցէ գաղտնիք չեմ ունենա: Անցել են ժամանակները, երբ Ղարաբաղյան հարցի նրբություններին, էությանը պետք է տիրապետի փորձագետների փոքր շրջանակ:

Ոչ, դրան պետք է տիրապետի ողջ հայ ժողովուրդը: Ձեւավորվում է Ղարաբաղյան հարցի բանակցային նոր բովանդակություն, որը ես պայմանականորեն անվանում եմ Մյունխենյան սկզբունքներ»,-ասաց վարչապետը:

Հետո Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց այդ սկզբունքները: Դրանք հաջբրդն են.

Առավել մանրամասն դիտեք տեսանյութում։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *