Սարսափելի իրավիճակ Ջուլֆալակյանների շուրջ․ Դավադրություն լեգենդար մարզիկների դեմ.

Տոկիոյում կայանալիք Օլիմպիական խաղերին ընդառաջ հայկական սպորտում հերթական սկանդալն է զարգանում։

Հունահռոմեական ոճի ըմբիշ, աշխարհի, Եվրոպայի չեմպիոն, Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը հայտարարել է, որ հավաքականի մարզիչները ապօրինի որոշում են կայացրել օլիմպիադա մեկնող մարզիկների ընտրության խնդրում։

Մասնավորապես, յոթանասունյոթ քաշային կարգում հավաքականի մարզիչները ընդգրկել են Կարապետ Չալյանին։ Այս որոշումը մարզչական շտաբը պարզաբանում է Չալյանի օլիմպիական վարկանիշ ձեռք բերելու փաստով, ինչպես նաև նրա արժանիքներով։

«Ինչքա՞ն կարելի է ապացուցել, որ Չալյանն ուժեղ է»,- նախօրեին լրագրողների հետ հանդիպմանն ասել էր հավաքականի գլխավոր մարզիչ Գևորգ Ալեքսանյանը։

Արսեն Ջուլֆալակյանն իր հերթին այսօր հայտարարել է. «Մարզչական կազմը, դրժելով անցած սեպտեմբերին ձեռք բերված ողջ պայմանավորվածությունները, ցանկանում է առանց պայքարի օլիմպիական խաղեր ուղարկել աշխարհի առաջնությանը հինգերորդ տեղ գրաված մարզիկի, ով զուտ այդ մի մրցման ընթացքում անընդմեջ երկու գոտեմարտ է պարտվել (իսկ թե ում է հաղթել՝ մարզասերները գիտեն…)։

Մանրամասները դիտեք տեսանյութում՝

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *